Մեծ Բրիտանիայից փոքրիկ Գաբրիելան ընդամենը մեկ տարեկան է, բայց նա արդեն իսկ ինտերնետի իսկական աստղ է: Բանն այն է, որ աղջիկը ծնվել է մազերի աննորմալ խիտ փնջով, նույնիսկ բուժ անձնակազմն է զարմացել։


“Ես շոկի մեջ էի. Բուժքույրերն ասում են, որ նրանք երբեք չեն տեսել այդպիսի երկար մազերով նորածնի. Նա բոլորովին այլ էր, քան մնացած երեխաները”, – ասում է երեխայի մայրը` Դենիկա Կանևան:


Գաբրիելան հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Դենիկան նրա լուսանկարը հրապարակեց համացանցում: Օգտատերերը սկսեցին հիանալ երեխայի այդպիսի սանրվածքով և նրան համեմատեցին Ռապունզելի հետ:


«Երբ մենք քայլում ենք, մարդիկ շրջվում են և ժպտում», – ասաց Կանևան:


Աղջկա մայրը ասաց նաև, որ օգտագործում է բարձրորակ արտադրանքներ, որոնք գնում է դեղատնից` Գաբիի մազերը հոգալու համար:


“Մեր Ռապունզելը սիրում է լվանալ իր մազերը և չորացնել այն: Երբ ես չորացնում եմ Գաբիի մազերը, նա ուրախ ծիծաղում է”, – ասում է մայրը։




























