5 բան, որով տղամարդը ցույց է տալիս իր անտարբերությունը կնոջ նկատմամբ

Անտարբերությունից ավելի վատ բան չկա: Հատկապես սիրելիի անտարբերությունը: Կարևոր է ժամանակին հեռանալ նմանից, որպեսզի ժամանակին վերքերը բուժեք, և ժամանակին գտնեք այնպիսի անձնավորություն, ով հաստատ փոխադարձ կպատասխանի ձեզ։

Ահա 5 նշաններ, որոնց միջոցով դուք կարող եք հասկանալ, արդյո՞ք տղամարդը անտարբեր է ձեր հանդեպ: Եվ դուք պետք է հեռանաք։

Զրոյական ուշադրություն

Դուք զբաղվում եք ձեր արտաքինով, փորձում եք լավ տեսք ունենալ, իսկ նա նույնիսկ ձեզ ուշադրություն չի դարձնում: Նա չի տեսնում ձեր ջանքերը և չի նայում ձեզ սիրահարված հայացքով։

Բացակայում է հետաքրքրությունը

Նրան չի հետաքրքրում, թե ինչպես եք անցկացրել ժամանակը, նրան չի հետաքրքրում, թե ինչ եք զգում, ինչի մասին եք մտածում, ինչ եք կարդացել, նայել։ Հետաքրքրության բացակայությունը անտարբերության հիմնական նշանն է։

Դուք առանձին չեք մնում

Սիրահարվելիս իսկապես ուզում ես մենակ մնաք։ Սա նորմալ է և նույնիսկ բնական: Բայց երբ այդ ցանկությունը չկա, դա արդեն խոսում է այն մասին, որ դուք տղամարդու համար միևնույնն եք։

Դուք ոչ մի տեղ չեք գնում

Եվ եթե գնում եք, ապա միայն մի խումբ ընկերների հետ: Քանի որ նա ձանձրացել է ձեզանից, և նա փորձում է թաքցնել այս ձանձրույթը` շփվելով ձեր շրջապատի այլ մարդկանց հետ։

Դուք միմյանց չեք դիպչում

Անտարբերության ամենակարևոր նշանը: Սովորական հպումը երկու անձի հարաբերությունների մեջ շատ բան է նշանակում: Որքան շատ է ֆիզիկական հեռավորությունը ձեր միջև, այնքան հեռու եք միմյանցից հոգևոր հարթությունում: