Շատ աղջիկներ և կանայք մեծ գումարներ են ծախսում իրենց մազերի մասին հոգալու համար, երբեմն պետք է ամիսը մի քանի անգամ այցելել գեղեցկության սրահներ` շքեղ մազերի հասնելու համար:
Եվ ահա այսօր մենք ուզում ենք ներկայացնել Միա Աֆլաֆո անունով մի աղջկա, որն այս առումով շատ հաջողակ է:
Նա ծնունդից ի վեր ունի հաստ և գեղեցիկ մազեր, երբեմն նույնիսկ մարդիկ կասկածում են, որ դրանք իրական են։

Բայց սա կեղծամ չէ և ոչ էլ Photoshop, դրանք ամենաբնականն են։

Մի օր մայրիկը Միային տարավ վարսավիր Սագա Դահարիի մոտ: Մի փոքր կախարդելով նրա մազերի հետ` տեղադրեց լուսանկարը սոցցանցի իր էջում:
Դրանից հետո երեխան հայտնի դարձավ։

Սագին այնքան էր սիրում աշխատել Միայի մազերի հետ, որ նա դարձավ նրա անձնական վարպետը։

Այսօր աղջիկն ունի իր Instagram–ի էջը, որտեղ արդեն կա ավելի քան 130 հազար բաժանորդ:
Իհարկե, ոչ բոլորն են հավատում, որ նրա մազերը նրան տրվել են բնության կողմից։

Այնուամենայնիվ, Սագի Դահարին երբեք չի հոգնում կրկնել.
Նրա սիրելիի մազերը ամենաբնականն են։

Ամեն դեպքում, այս գեղեցիկ 7–ամյա աղջիկը` արտահայտիչ կանաչ աչքերով և շքեղ մազերով, գրավում է առաջին իսկ հայացքից:




























