Օդրի Հեփբերնն իդեալական կնոջ օրինակ էր և կմնա:
Ներկայացնում ենք նրա 10 արտահայտություն, որոնք պետք է յուրաքանչյուր կին իմանա:
1.
Եթե քեզ օգնության ձեռք պետք լինի, իմացիր՝ ունես՝ քո սեփականը: Երբ մեծանաս, կհասկանաս, որ երկու ձեռք ունես՝ մեկը քեզ օգնելու համար, մյուսը՝ ուրիշներին:
2.
Որպեսզի շուրթերդ գեղեցիկ լինեն, միայն գեղեցիկ բառեր ասա: Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն, մարդկանց մեջ միայն լավը փնտրիր: Որպեսզի կազմվածքդ լավը լինի, ուտելիքդ կիսիր սովածների հետ: Որպեսզի մազերդ գեղեցիկ լինեն, թող ամեն օր դրանցով երեխա խաղա: Որպեսզի կեցվածքդ ուղիղ լինի, պատկերացրու, որ երբեք մենակ չես լինի:
3.
Կնոջ գեղեցկությունը հագուստի, կազմվածքի կամ սանրվածքի մեջ չէ: Այն աչքերի փայլի մեջ է: Չէ՞ որ աչքերը սրտի դարպասն են, որտեղ սեր է ապրում:
4.
Մարդիկ իրերից ավելի են զգում վերականգնման, աջակցության, ներման կարիք: Երբեք ոչ ոքի «դեն մի նետիր»:

5.
Ես հավատում եմ, որ երջանիկ աղջիկները ամենագեղեցիկն են: Ես հավատում եմ, որ կալորիաներն այրելու լավագույն միջոցը ծիծաղն է: Ես հավատում եմ, որ վաղը նոր օր կլինի, և… ես հավատում եմ հրաշքների:
6.
Սեքսուալությունը մի բան է, որը թաքնված է կնոջ մեջ: Սեքսուալությունը ենթադրվում է, ոչ թե համաընդհանուր ցուցադրության դրվում:
7.
Արցունքները կարող են ավելին նշանակել, քան ժպիտը: Որովհետև մենք ժպտում ենք գրեթե բոլորին, իսկ լաց ենք լինում միայն նրանց պատճառով, ում սիրում ենք…
8.
Ասում են՝ սերն ամենաշահավետ ներդրումն է՝ որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ի պատասխան ստանում: Բանը դա չէ. սերն ամենայուրահատուկ ներդրումն է՝ որքան շատ ես նվիրում, այնքան շատ է ծնվում ձեր մեջ:
9.
Վստահության համար քայլիր գիտակցությամբ, որ դու մենակ չես:
10.
Ապրելը նման է թանգարանով վազելուն: Եվ միայն հետո եք սկսում իսկապես գիտակցել՝ ինչ տեսաք, մտածել այդ մասին, ուղղումներ անել գրքերում և հիշել, քանի որ չեք կարող ընդունել այդ ամբողջը և միանգամից:



























