Դժվար բնավորությունը, մեկուսացումը, սառնությունը, զուգենկերոջ հանդեպ բարձր պահանջները. Այս ամենը հաճախ Այծեղջյուրին տանում է դեպի ամբողջական և լիակատար մենակություն:
Այծեղջյուրն, ըստ էության, իրավունք ունի պահանջկոտ լինել: Չնայած այն հանգամանքին, որ նա ունի բարդ բնավորություն, նա բնույթով բարի անձնավորություն է:
Բացի այդ, նա ինքն է փորձում համապատասխանել բոլոր պահանջներին, որոնք պարտադրում է մյուսներին: Այնպես որ, ինչ–որ իմաստով, Այծեղջյուրը պահանջկոտ չէ, այլ ընտրողական։
Խնդիրն այն է, որ Այծեղջյուրի համար դժվար է ներել ուրիշներին իրենց թույլ կողմերի համար: Նա ուզում է կողքին տեսնել ուժեղ տղամարդ: Բայց այդպիսինները պարզապես չկան, բոլորն էլ ունեն թույլ կողմեր: Սիրո և ամուսնության իմաստն էլ այն է, որ միմյանց օգնեն չստանալ հարվածներ այդ թույլ տեղերին։
Այսպես, թե այն պես, Այծեղջյուրը Կենդանակերպի այլ նշաններից ավելի շատ է հակված լիովին մենակ մնալու: Բայց եթե նրան հաջողվել է հանդիպել իր տղամարդուն, ապա նա, անշուշտ, հավատարիմ կլինի իրեն:
Իսկ երկրորդ կեսը հավատարիմ կլինի Այծեղջյուրին քանի որ նրանք, ովքեր Այծեղջյուրին մոտիկից են ճանաչում, երբեք չեն կարողանում դադարել սիրել նրան:



























