Ամռան տապին օրգանիզմն ավելի շատ թեթև բանջարեղենային աղցանների պահանջ է ունենում։
Այսօր հենց այդպիսի՝ վարունգով աղցան ենք ներկայացնում։
Սառը, խրթխրթան և թարմացնող այս աղցանը ձեզ անտարբեր չի թողնի։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 8 վարունգ
- 1 փոքր կապ թարմ անանուխ
- 1 կապ սամիթ
- 1 գլուխ սոխ
- 200 գր. հունական յոգուրտ կամ մածուն
- 2 ճ.գ. յուղոտ թթվասեր
- 2. ճ.գ. լիմոնի հյութ
- 2 պճեղ սխտոր
- 0.5 թ.գ. աղ
- Մի պտղունց շաքարավազ
- Սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
- 1 ճ.գ. ձիթայուղ
- 1 թ.գ. ջուր
Պատրաստման եղանակը
1. Լավ լվացեք վարունգը, ծայրերը կտրեք և եթե այն շատ մատղաշ չէ՝ հեռացրեք կեղևը։

2. Օղակներով կտրատեք՝ մոտ 3 մմ հաստությամբ և լցրեք խորը թասի մեջ։

3. Կիսալուսնաձև կտրատեք սոխը։

4. Մանր կտրատեք և մյուս բաղադրիչներին ավելացրեք անանուխն ու սամիթը։

5. Սխտորը մանր կտրատեք և առանձին փոքր թասի մեջ լցրեք։

6. Սխտորի վրա ավելացրեք յոգուրտը, թթվասերը, լիմոնի հյութը, ձիթայուղը, ջուրն ու համեմունքները և լավ խառնեք։

7. Այս զանգվածը լցրեք բանջարեղենի վրա և խառնեք։ Բարի ախորժակ։








