Իզուր չեն ասում, որ առօրյան կարող է «քաշել» և նույնիսկ ամենագեղեցիկ ու էֆեկտիվ կնոջը վերածել մոխրագույն և աննկատելի տեսք ունեցող «տիպիկ տնային տնտեսուհու»: Ըստ երևույթին, սա հենց այն է, ինչ պատահել է մեր պատմության հերոսուհու հետ։

Բարբը սովորական ամերիկացի տնային տնտեսուհի է: Կինն ամեն օր բազմաթիվ գործեր էր անում տանը, ինչպես նաև գնումներ կատարում: Աստիճանաբար Բարբը զգաց, որ կորցրել է իր մասին հոգալու ցանկությունը: Երբեմն պարզապես դրա բավարար ժամանակն ու էներգիան չուներ: Բարբը հասկացավ, որ ինչ–որ բան պետք է փոխել, երբ հերթական անգամ հայելու մեջ նայելով` տեսավ մի հոգնած, աննկատ կնոջ, որն իր տարիքից շատ ավելի մեծ էր երևում։

Շուտով Բարբը նշելու է իր ծննդյան 65–ամյակը: Այս առիթով կինը որոշեց դիմել ոճաբան Քրիստոֆեր Հոփկինսին` օգնելու իրեն կրկին գեղեցիկ զգալ:

Քրիստոֆերը որոշեց չներկել կնոջ սպիտակ մազերը: Նա Բարբին կարճ չարաճճի կտրվածք արեց և մազերին տվեց արծաթե ազնվական երանգ: Այս երկարությունն ու ոճավորումը կնոջը թույլ տվեցին հեշտությամբ «գցել» տասը տարի:

Կերպարը լրացրեց պրոֆեսիոնալ դիմահարդարումը` թեթև «մերկ» գույներով: Վերափոխումն այնքան ոգեշնչեց Բարբին, որ նա որոշեց դաշնամուր նվագել և Քրիստոֆերի հետ դուետ երգել: Կինը սրտանց շնորհակալություն հայտնեց ոճաբանին, որ կարող է իր տարեդարձին «փայլել» և, անշուշտ, զարմացնել բոլոր հարազատներին ու ընկերներին:



























