Բաղադրիչներ
- Ձկան ֆիլե – 700 գ
- Լոլիկ – 3 հատ
- Պանիր – 300 գ
- Սխտոր – 2 պճեղ
- Մայոնեզ – 250 գ
- Կիտրոնի հյութ
- Կանաչիներ — սոխ, սամիթ, մաղադանոս, ռեհան
Պատրաստման եղանակը
- Ձկան ֆիլեն կտրատել, վրան լցնել կես կիտրոնի հյութը և համեմել աղով:
- Մայոնեզը, կանաչիները, մանր կտրատված լոլիկները, սխտորը և քերած պանիրը:
- Ձկան կտորները թավալել ստացված սոուսի մեջ և դնել յուղապատ տապակի մեջ:
- Եփել ջեռոցում, մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:







