Ինչպես է լինում, որ շատերը 30+ տարիքում ավելի լավ տեսք են ունենում, քան դրանից 10 տարի առաջ: «ԵՎ բոտոքսն այստեղ ոչ մի կապ չունի»

Նայելով հոլիվուդյան աստղերին և մարզասրահում մեր կողքին մարզվող կանանց, որոնք տարեցտարի ավելի են գեղեցկանում և երիտասարդանում, հասկանում ես, որ սա ընդհանուր միտում է կանանց աշխարհում և ոչ թե պլաստիկ վիրահատությունների արդյունք։

Մեր ընթերցողներից շատերը կարող են դա իրենց սեփական փորձի վրա էլ ապացուցել։

Այսօր միասին փորձենք պարզել, թե ինչպես է լինում, որ 30–40 տարեկան կանայք ավելի լավ տեսք են ունենում, քան 20 տարեկանները։

Պարզվում է, դա իր բացատրությունն ունի։

Ինչպես է լինում, որ շատերը 30+ տարիքում ավելի լավ տեսք են ունենում, քան դրանից 10 տարի առաջ: «ԵՎ բոտոքսն այստեղ ոչ մի կապ չունի»

1. Ինքնավստահություն

Հենց սա է շատերին պակասում բուհում սովորելու կամ ինքնուրույն կյանքի առաջին տարիներին։

Իսկ երբ արդեն հաջողություններ կան մասնագիտական բնագավառում, ընտանիք են կազմել, ապա վստահությունը սեփական ուժերի նկատմամբ նաև դեմքի վրա է արտացոլվում։

2. Ֆինանսական կայունություն

Ինքնավստահությունը առաջ է գալիս եկամուտների աճի հետ և դա բարձրացնում է տրամադրությունը։

Հիմա կարելի է ոչ միայն երազել գեղեցիկ զգեստի մասին, այլև գնել այն՝ առանց ընտանեկան բյուջեի մասին մտածելու։

3. Թերությունների փոխակերպումը արժանիքների

Վերլուծելով իրենց թերությունները և ազնվորեն նայելով դրանց «աչքերին», 30 տարեկանում կանայք «ընկերանում» են դրանց հետ և իրենց թերությունները սկսում են որպես առավելություն ընկալել և ներկայացնել։

4. Օրվա ռեժիմի և սննդի փոփոխություն

Հետևում են մնացել ուսանողական անքուն գիշերները, հիմա լիարժեք քունն ու առողջ սնունդը առաջնահերթություն են։

Այս ամենը նույնպես դրական է անդրադառնում կնոջ արտաքինի վրա։

Ինչպես է լինում, որ շատերը 30+ տարիքում ավելի լավ տեսք են ունենում, քան դրանից 10 տարի առաջ: «ԵՎ բոտոքսն այստեղ ոչ մի կապ չունի»

5. Որակյալ կոսմետիկա

Մաշկի խնամքը տարիների ընթացքում նորմա է դառնում։

Սրան նպաստում են որակյալ կոսմետիկ միջոցներն ու ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք այս ձանձրալի պրոցեդուրաները հաճելի ժամանցի են վերածում։

6. Նոր զբաղմունքներ

Այսօր 30–ամյա կանայք հնարավորություն ունեն իրենց այլ ոլորտներում փորձելու ու դրսևորելու։ Օրինակ վոկալի դասընթացների հաճախել կամ սալսա պարել սովորել։

Ծրագրերի իրականացումը նորանոր ցանկություններ է ծնում։ Եվ զարմանալի չէ, որ երեսուն տարեկանում կյանքը նոր իմաստ է ստանում։ Հենց դա է պատճառը, որ աչքերը փայլում են, իսկ ժպիտը դեմքից չի իջնում։