44–ամյա Սյու Ռադֆորդը և նրա ամուսինը` 48-ամյա Նոելը, դարձել են 22–րդ երեխայի ծնողները` 2020 թվականի ապրիլի 5–ին: Զույգը Մեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքն է։

Սյուն և Նոելը միմյանց ճանաչել են դեռ մանկուց, և նրանց առաջին երեխան հայտնվել է այն ժամանակ, երբ աղջիկը 14 տարեկան էր:
Ընդհանուր առմամբ, հղիի կարգավիճակում նա անցկացրել է 800 շաբաթ իր կյանքից, բայց սոցիալական ցանցերում բաժանորդները նշում են, որ Սյուն շատ լավ տեսք ունի։
Ընտանիքն ունի իր սեփական բլոգը Instagram–ում և Youtube–ի ալիք, որտեղ նրանք կիսում են պահեր իրենց կյանքից:

Սյուն և Նոելը` իրենք էլ են մեծացել որդեգրած ընտանիքում։ Եվ՛ ընկերոջ, և՛ աղջկա ծնողները հրաժարվել էին նրանցից։


Հետևաբար նրանք ցանկանում են որքան հնարավոր է շատ երեխաներ մեծացնել լիարժեք, երջանիկ ընտանիքում:


Կրտսեր Հեյդը ծնվել է նախատեսվածից 12 օր առաջ` 3.1 կգ քաշով, առողջ և շատ հանգիստ, ըստ իր` մոր պնդմամբ:




























