Նրանք չափազանց ազնիվ են, երբեմն էլ անտակտ… նրանց պարզությունը կարող է վնասել: Ոմանք կատեն նրանց դրա համար, մյուսները` կհարգեն ու կսիրեն։
Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանը նրանցից չէ, ով մտածում ձեր հոգեկան առողջության մասին: Նա չի մեղմելու ճշմարտությունը: Անկախ նրանից, դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, Աղեղնավորը ձեզ կասի, թե ինչ է մտածում, հենց ձեր դեմքին: Առանց շրջանցելու և խաբելու: Եթե իսկապես ուզում եք լսել ազնիվ կարծիք, ապա գնացեք Աղեղնավորի մոտ։
Ջրհոս

Ջրհոսն ավելի դիվանագիտական է, քան Աղեղնավորը: Բայց դա չի խանգարում, որ նրանք ազնիվ լինեն ձեզ հետ: Նրանք նույնիսկ կասեն ձեզ ամենազզվելի ճշմարտությունը` դեմքի քաղցր ժպիտով։
Երկվորյակներ

Երկվորյակը կենդանակերպի բոլոր նշաններից ամենապարզն է: Նրանք, ովքեր նրանց վատ են ճանաչում, սովորաբար շփոթվում և նույնիսկ վիրավորվում են այդ պահվածքից։
Երկվորյակներն իրենք առանձնապես չեն վիրավորում ուրիշներին: Նրանք չեն հրաժարվի իրենց խոսքերից և կարծիքից, բայց նրանք, անշուշտ, կտխրեն, որ վիրավորել են ձեզ։
Խոյ

Իսկ այ Խոյի անմիջականությունը արվեստի առանձին տեսակ է: Նրանք միշտ այնքան գեղեցիկ են ասում այն, ինչ մտածում են քո մասին (թեկուզև դա վատ բան է), որ նույնիսկ նրանից չես վիրավորվի:
Եթե աշխարհում կա մի մարդ, ով միշտ կասի ձեզ ճշմարտությունը, ապա, առանց կասկածի, դա Խոյն է:
Առյուծ

Առյուծները ազնիվ, անզիջում մարդիկ են: Նրանք շատ նպատակասլաց են: Ավելի լավ է չկանգնել նրանց ճանապարհին, հակառակ դեպքում ռիսկի եք ենթարկվում մոխրանալ Առյուծի պարզությունից: Եթե փորձեք խանգարել նրան, ապա պատրաստ եղեք լսել այն ամենը, ինչ նա մտածում է ձեր մասին։
Բացի այդ, Առյուծները երբեք չեն փորձում գտնել ճիշտ բառեր: Նրանք ձեզ անհարմար հարց կտան՝ առանց նույնիսկ անհանգստության ակնարկի։



























