6 տիպի փոստ սոցցանցերում, որոնք մատնանշում են ցածր ինքնագնահատականը

Ներկայացնում ենք 6 տիպի փոստ սոցցանցերում, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին:

1. Հայելու առաջ լուսանկարված չափից շատ սելֆիներ են հրապարակում

Ըստ գիտնականների՝ մարդիկ, ովքեր շատ են սիրում սելֆի անել և անմիջապես հրապարակել այն, նվազագույնն անինքնավստահ են և մշտական հավանման կարիք ունեն «հավանումների» և մեկնաբանությունների տեսքով:

6 տիպի փոստ սոցցանցերում, որոնք մատնանշում են ցածր ինքնագնահատականը

2. Շքեղ և թանկարժեք գնումների մասին փոստեր են ստեղծում

Այս մարդիկ կարծում են, որ իրենց կենսակերպը շատ լավն է, բայց մյուս կողմից՝ նրանց պետք է իրենց հետևորդների և ընկերների հավանումը սոցցանցերում:

Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ խնդիրներ ունեն ադեկվատ ինքնագնահատականի հետ կամ ինչպես հաճախ լինում է՝ ձևանում են այն, ինչ իրականում չկան:

6 տիպի փոստ սոցցանցերում, որոնք մատնանշում են ցածր ինքնագնահատականը

3. Իրենց ընթերցողներին խնդրում են. «հավանեք կամ մեկնաբանեք, այդ դեպքում ես…»

Մարդիկ, ովքեր նման խնդրանքներ են գրում, ցուցաբերում են անհասության բարձր մակարդակ և մանկական պահվածք:

Նրանք հաճախ դժվարություններ են ունենում իրական կյանքում հաղորդակցության հետ կապված և փորձում են դա փոխհատուցել համացանցում փոստերի միջոցով: Նրանք կարծում են, որ դա իրենց կօգնի:

4. Հրապարակում են ամենի լուսանկարները, ինչ ուտում են

Սրա պատճառը հասկանալը դժվար է: Սակայն կան շատ մարդիկ, ովքեր դա անում են և ոչ միայն Instagram-ում:

6 տիպի փոստ սոցցանցերում, որոնք մատնանշում են ցածր ինքնագնահատականը

5. Հրապարակում են քողարկված մեղադրանքներ

Այդ մարդիկ չափից շատ մտահոգված են՝ իրենց մասին ինչ են մածում ուրիշները:

Կոնկրետ մարդու ուղղված քողարկված մեղադրանքներ հրապարակելով՝ նրանք նպատակ ունեն հնարավորինս շատ մարդու ուշադրություն գրավել:

6. Իրենց լուսանկարում են սպորտդահլիճում

Ոմանք գուցե իսկապես արդյունք ունեն, որով կարելի է պարծենալ: Այդպիսի փոստերը նաև կարող են մոտիվացիա լինել սպորտդահլիճ գնալու համար:

Բայց ենթագիտակցական մակարդակում դա նույնպես իր վրա ուշադրություն գրավելու միջոց է, որի հիմքում հիացմունքի պահանջմունքն է: Դա ցածր ինքնագնահատականի նշաններից է:

6 տիպի փոստ սոցցանցերում, որոնք մատնանշում են ցածր ինքնագնահատականը