Մի քանի տարի երեխա չունենալուց հետո նրանք խաղարկությամբ միանգամից 7 զավակ «շահեցին»

Ջուլի և Լանս Էրիքսոնները 5 տարի շարունակ փորձում էին երեխա ունենալ, սակայն նրանց դա չէր հաջողվում:

Նրանք մի քանի անգամ փորձել էին արհեստական բեղմնավորում կատարել, սակայն դա ևս ապարդյուն էր:

5 տարի ոչինչ արդյունք չէր տալիս, երբ զույգը դիմեց Անպտղության խնդիրների ազգային կազմակերպություն:

Կազմակերպությունն այդ ժամանակ խաղարկություն էր անցկացնում, որի հաղթողներին կտրվեր անվճար բեղմնավորման հնարավորություն:

Ջուլին և Լանսը հաղթեցին խաղարկությունը:

Մի քանի տարի երեխա չունենալուց հետո նրանք խաղարկությամբ միանգամից 7 զավակ «շահեցին»

Ջուլին այդ ժամանակ տվեց իր 10 ձվաբջիջը, որոնք սառեցրին և տեղավորեցին ինկուբատորի մեջ: Հաշվարկված էր, որ 10 էմբրիոնից գոնե մեկը կամ երկուսը կձևավորվեն և կմեծանան:

Առաջինը ծնվեց Քեթրինը, ով հիմա 9 տարեկան է: Այդ ժամանակ զույգը որոշեց ևս մեկ անգամ փորձել, քանի որ դեռ 9 էմբրիոն ունեին լաբորատորիայում:

Երկու տարի անց ծնվեցին երկվորյակներ Կալեբը և Կոդին, հետո՝ Չելսին և Կելսին: Իսկ ահա 11 ամիս առաջ Ջուլին ծննդաբերեց ևս մեկ երկվորյակի՝ Կադենային և Կոլթոնին:

Հիմա Ջուլին 40 տարեկան է և ունի 7 երեխա: Էքստրակորպորալ բեղմնավորումն առաջին անգամ հաջողությամբ է ավարտվել 1977 թվականին: Սա բավականին երկար ու բարդ գործընթաց է:

Մի քանի տարի երեխա չունենալուց հետո նրանք խաղարկությամբ միանգամից 7 զավակ «շահեցին»