Ժողովրդական նշանների համաձայն՝ հյուրերին չի կարելի աման լվալ:
Հայտնի է, որ ամեն մարդու տանն իր էներգետիկան է իշխում:
Մի հպումը նոր էներգետիկ հետք է:
Ամբողջ տանն այդպիսի հետքեր են:
Բնականաբար, դուք հյուրեր եք հրավիրում և ինքներդ եք այցելում հարազատներին և ընկերներին:
Մեր արյան մեջ կա, որ հաճախ ոչ թե պարզապես սուրճ ենք հյուրասիրում, այլ իսկական բանկետ ենք կազմակերպում:

Ամենատհաճը խնջույքից հետո մնացած կեղտոտ ափսեների և բաժակների բուրգն է:
Երբեմն հյուրերն իրենց օգնությունն են առաջարկում:
Եվ դուք դրա համար ուրախանում եք: Բայց ցավոք, պետք է ասել «ոչ»:
Պատճառն էներգիան է: Սպասք լվացած հյուրերը կարող են խաթարել տան աուրան և իրենց բացասական էներգիան թողնել այնտեղ:
Նրանք «լվանում են» հաջողությունը և բարեկեցությունը: Ոմանք սրան հավատում են, ոմանք՝ ոչ: Սակայն մի կռվեք դրա պատճառով:

Սպասք լվացող մեքենան ելք է իրավիճակից: Ոչ ոք ստիպված չի լինի ընկերներին թողնել ափսեների և բաժակների համար:
Ի դեպ, կեղտոտ ամանները մի թողեք գիշերը մնան: Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այդ դեպքում հարստությունը և երջանկությունը հեռանում են:




























