Մենք սովոր ենք, որ պիցան անպայման պետք է խմորի վրա լինի։ Բայց ով է ասում, թե դա պարտադիր է։
Եթե ցանկանում եք ինչ—որ արտասովոր բան փորձարկել, առաջարկում ենք փորձել խմորը փոխարինել հավի աղացած կրծքամսով։
Պիցայի հիմքի համար մեզ անհրաժեշտ է․
- Հավի աղացած կրծքամիս – 300-350 գրամ (1հատ)
- Հաց – 50 գրամ (2 կտոր հացը թրջել 3 ճ․գ․ ջրով)
- Աղ՝ ըստ ճաշակի
Վրան շարելու համար․
- Սոխ – 1 գլուխ
- Տոմատի մածուկ – 2-3 ճաշի գդալ
- Սխտոր – 1 պճեղ
- Շամպինյոն – 5-6 հատ (մոտ 100 գրամ)
- Պանիր – 100 գրամ
- Լոլիկ – կես հատ կամ 3 հատ չերի
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․
- Հավի միսն ու հացը միասին աղացեք, համեմեք ձեր ճաշակով։
- Ջեռոցի տապակի մեջ փռեք յուղաթուղթը և հավի խճողակը տարածեք թղթի վրա՝ պիցայի տեսք տալով։ Սա պիցայի հիմքը կլինի։
- Տոմատի մածուկի մեջ ավելացրեք ճզմած սխտորը, խառնեք և տարածեք պիցայի հիմքի վրա։
- Սոխը մանր կտրատեք և լցրեք տոմատի վրայից։
- Քերեք պանիրը, լցրեք սոխի վրայից, ավելացրեք սունկերը, լոլիկները, նորից պանիր արեք և դրեք ջեռոցը 250 աստիճանի տակ՝ 15 րոպե։
Մանրամասն պատրաստման եղանակը դիտեք տեսանյութում։







