Ինչպես պատրաստել տորթ «Բաունտի»

Խմորի բաղադրությունը՝

Ալյուր – 80 գրամ, ձու–3 հատ, շաքարավազ – 120 գրամ, կակաո – 20 գրամ, փխրեցուցիչ–1/2 թեյի գդալ, սերուցք – 250—300 մլ (10% յուղայնությամբ): Միջուկի բաղադրությունը՝ կոկոսի փաթիլներ–150 գրամ, կարագ–100 գրամ, շաքարավազ- 100 գրամ, կաթ—230 մլ:

Ջնարակի բաղադրությունը՝ կաթ–160մլ, շաքարավազ–3 ճաշի գդալ, կակաո–2 ճաշի գդալ, կարագ-60 գրամ:

Պատրսատման եղանակը՝

Երեք ձուն շաքարավազով հարել: Ալյուրը, կակաոն և փոխրեցուցիչը առանձին խառնել: Ձվի զանգվածի վրա դանդաղ կերպով լցնել ալյուրի զանգվածը և խառնել:

Ինչպես պատրաստել տորթ «Բաունտի»

Թավան կարագով պատել, և այս զանգվածը լցնել մեջը: Դնել 180-190 C ջեռոցի մեջ 20 րոպե:

Ինչպես պատրաստել տորթ «Բաունտի»

Կաթսայի մեջ լցնել կաթը, ավելացնել կարագ, շաքարավազ: Դնել կրակի վրա և լավ խառնել:

Ինչպես պատրաստել տորթ «Բաունտի»

Երբ կարագը հալի, ավելցնել կոկոսի փաթիլները, մինչև պինդ զանգված դառնա:

Ինչպես պատրաստել տորթ «Բաունտի»

Խմորը բաժանել երկու մասի, խմորի մեկի վրա լցնել սերուցք, ապա լցնել կոկոսի փաթիլների զանգվածը և խմորի վերևի շերտի վրա նույնպես լցնել սերուցք և դնել կոկոսի փաթիլների զանգվածի վրա:

Ինչպես պատրաստել տորթ «Բաունտի»

Ջնարակի պատրաստման եղանակը՝

Ինչպես պատրաստել տորթ «Բաունտի»

Կաթսայի մեջ լցնել կաթ, կակաո, շաքարավազը և սերուցք: Դնել կրակի վրա մի քանի րոպե: Ապա տաք ջնարակը լցնել տորթի վրա և այն տարածել:

Կիսվել սոց․ ցանցերում