2005 թվականին Վալենտինա Իսաևան «հայտնի դարձավ» ամբողջ երկրում` դառնալով Ռուսաստանի ամենաերիտասարդ մայրը: 11 տարեկան հասակում նա աղջիկ ունեցավ՝ Ամինային:

Երեխայի հայրը 19-ամյա Խաբիբ Պատախոնովն էր: Իսաևան ապրում էր տատիկի` Անտոնինա Զենկինայի հետ, իսկ տղան նրանց մոտ սենյակ էր վարձել: Հաբիբը գայթակղեց Վալյային։

Հղի 11-ամյա աղջկա լուրը ցնցեց երկիրը: Պատախոնովին դատեցին անչափահասի հետ կապի համար, բայց նա ստացավ միայն պայմանական պատիժ: Տղան խոստացավ ամուսնանալ, ինչը նա արեց այն ժամանակ, երբ Իսաևան չափահաս դարձավ։

Վալյան սովորում էր, իսկ Հաբիբը գնում էր աշխատելու՝ իր ընտանիքին պահելու համար: Մի քանի տարի անց աղջիկը մեկ երեխա էլ ունեցավ:
Որդին` Ամիրը, ծնվել է 2013 թ.–ին։ Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ Հաբիբը ծեծում է կնոջը, իսկ հարազատները նրա համար նոր կին են գտել հայրենիքում (Տաջիկստանում):

Վալյային և Հաբիբին սկսեցին հրավիրել շոուի, որտեղ աղջիկը նույնիսկ կռվեց ամուսնու նոր «հարսնացուի» հետ:
Ճիշտ է, ավելի ուշ պարզվեց, որ այս ամենը բեմադրություն էր, որի համար «դերասանները» ստացան զգալի գումար։

2019-ի մարտին Իսաևան երրորդ երեխան ծնեց իր ամուսնուց՝ մեկ այլ որդի, որը ստացավ Դամիր անունը։ Ընտանիքին կրկին հրավիրեցին հեռուստատեսություն, բայց այս անգամ նրանք հրաժարվեցին:
Ամինան, Վալյայի ամենամեծ երեխան, այժմ տասնչորս տարեկան է: Աղջիկը ծրագրում է դպրոցից հետո համալսարան ընդունվել: Հարազատները կարծես մայր ու դուստր չեն, այլ քույրեր:



























