Գրինեն Քելին Իռլանդիայից միշտ ունեցել է շատ վատ սովորություն, նա սիրում էր իր ընկերոջ մեքենան նստելիս ոտքերը բարձրացնել և դնել դիմային հատվածին։ Հենց այս սովորությունն էլ դարձավ ողբերգության պատճառ։
Մի օր նա կրկին նստեց իր «հարմարավետ դիրքում», բայց բախում տեղի ունեցավ այդ ճանապարհին, ինչի պատճառով բացվեցին անվտանգության բարձիկները։ Այդ պահին ոտքերը ցատկեցին հետ և ուժեղ հարվածեցին ճակատին. Ոսկրային կոտրվածք տեղի ունեցավ։

Աղջիկը որոշեց իր պատմությունով կիսվել ամբողջ աշխարհի հետ, որպեսզի ոչ ոք չկրկնի իր սխալը:

Նախկին ձևը վերականգնելու համար բժիշկները պետք է դնեին կերամիկական պրոթեզ։

Աղջիկը երբեք չի դառնա առաջվանը, և տեղի ունեցածի հետևանքները չեն անցնի: Նա հաճախ է գլխացավեր ունենում, նա մոռանում է ամենասովորական բառերը և դեռ չի կարողանում հայելու մեջ նայել իրեն:





























