Էնզոն մեկ տարեկանից ավելի է։ Երբ նա ծնվեց, նրա մայրը՝ Կարոլինա Գիրալդելին, ապշեց. Երեխան իր դեմքի վրա հսկայական ծննդյան նշան ուներ:
Ավելի ուշ պարզվեց, որ Էնզոն ունի բնածին մելանոցիզային նևուս: Ինքնին այն անվնաս է, և հայտնվում է պտղի զարգացման վաղ փուլերում:

Ամեն ինչ լավ էր, բայց այն փաստը, որ խղճալի աչքերով են նայում իր երեխային, ոմանք՝ արհամարհանքով, իսկ այդպիսիները կային, ովքեր զզվանքով էին նայում, կնոջը շատ էր ընկճում:
Կարոլինան ուզում էր բոլորին ապացուցել, որ իր երեխան նույնն է, ինչ բոլորը, նա առողջ է և հասարակության համար սպառնալիք չի հանդիսանում։

Կինն իրեն համար որոշեց. «Այսուհետ ես պետք է դառնամ բոլորովին ուրիշ մարդ, ով կլինի շատ ավելի ուժեղ, անվախ և համարձակ: Մի մարդ, որը պատրաստ է դիմակայել բոլոր խոչընդոտներին, որոնց հետ հետագայում կբախվի իմ որդին»:
Որպեսզի զգա, թե ինչպես է իր երեխան լինելու ապագայում, նա նկարեց իր դեմքին նույն ծննդյան նշանը և մնաց այդպես ամբողջ օրը:
Այս փորձը նրան շատ էմոցիաներ պարգևեց՝ և՛ դրական, և՛ բացասական: Բայց նրա ամենամեծ զգացումն այդ պահին հպարտությունն էր: Նա իրեն զգում էր որպես «աշխարհի ամենահպարտ մայրը»:

Կարոլինան իրենց համատեղ լուսանկարները տեղադրեց սոցիալական ցանցերում և շատ զարմացավ, երբ ստացավ բազում հաճոյախոսություններ և լիովին անծանոթ մարդկանց կողմից աջակցության բազմաթիվ խոսքեր: Երջանիկ մայրը հասկացավ, որ ամեն ինչ ճիշտ է արել։




























