Դու լավ աղջիկ ես եղել, բայց ինչ–որ բան սխալ է ընթացել: Որտե՞ղ ես սխալվել: Իսկ միգուցե բանը նրանո՞ւմ է։
1. Ինքնավստահություն
Վստահությունը դեր է խաղում հարաբերությունների դինամիկայի մեջ: Դա քո մեջ կա՛մ շատ-շատ է, կա՛մ շատ քիչ: Տղամարդը կարող է լքել մի կնոջ, որը չափազանց ինքնավստահ է և հավատում է, որ իրեն ոչ ոքի պետք չէ, և որ ինքը կարող է ամեն ինչ իրենից լավ անել: Եվ տղամարդը հոգնում է նաև լավ աղջկանից, որը շատ անինքնավստահ է և անընդհատ պահանջում է նրա ուշադրությունն ու գնահատանքը:
2. Ձեր սոցիալական շրջապատը
Գուցե նրան դուր չեն գալիս ձեր ընկերուհիներն ու հարազատները: Եվ նա պարզապես չի կարողանում աչք փակել դրա վրա։ Նա չի ուզում ձեզ ստիպել, որ ընտրեք նրանց և իր միջև, բացի այդ, նա ենթագիտակցորեն հասկանում է, որ նա, հավանաբար, ձեզ լավ չի ճանաչում, քանի որ ձեզ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր դուր չեն գալիս նրան։
3. Նրա սոցիալական շրջանակը
Միգուցե նրա ընկերները հիացած չեն ձեզանով: Իսկ նա չի ցանկանում ընտրել իրենց և ձեր միջև: Այս պահը կարող է այնքան շփոթեցնել տղամարդուն, որ նա հեռանա ձեզանից։
4. Ամուսնության վախ
Երբ ձեր հարաբերությունները ավելի լուրջ են դառնում, դա կարող է վախեցնել նրան: Դուք դրա հետ ոչ մի կապ չունեք: Նա պարզապես մի փոքր վախկոտ է։
5. Չափազանց հանգիստ
Նա ձեզ հետ իրեն չափազանց հանգիստ և լավ է զգում, այնքան, որ նա մտածում է, թե ձանձրանալու է ամբողջ կյանքի ընթացքում ձեզ հետ ապրելով։
6. Հակամարտություններ և թյուրիմացություններ
Այո, դուք լավն եք, և նա էլ է լավը, բայց միասին կարող եք չհամապատասխանել: Դուք ունեք անհաշտ տարբերություններ: Տարբեր նպատակներ, ապագայի տարբեր տեսլականներ, տարբեր ապրելակերպ։
7. Վստահություն
Առանց դրա ոչինչ չի լինի: Եթե տղամարդը չի կարող ձեզ վստահել իր անցյալի անհաջող հարաբերությունների, դավաճանության պատճառները, դա, իհարկե, ձեր մեղքը չէ, բայց ձեր հարաբերությունները նույնպես չեն ստացվի:
8. Նախանձ
Դուք լավն եք և հաջողակ, շատ ընկերներ ունեք և առհասարակ կյանքում երջանիկ եք: Տղամարդը, ով այս ոլորտներից մեկում ունի բացեր, կարող է պարզապես նախանձել ձեզ կամ իրեն բավարար չափով լավը չզգալ ձեզ համար:



























