Առյուծները կենդանակերպի ամենավառ, կրքոտ նշաններից են:
Ներկայացնում ենք նրանց հասկանալու բանաձևը:

Առյուծին ժամանակ առ ժամանակ թույլ տվեք եսասեր լինել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց հրաշալի մարդ են համարում, որոշ չափով հավատացած են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում: Երբեմն դա կարող է չափազանց եսասիրության նմանվել, բայց հարկավոր է խոստովանել, որ ձեր զուգընկերն իսկապես հրաշալի է:
Առյուծներն էքստրովերտ են
ԵՎ դրանով տարբերվում են կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչներից:
Մի մոռացեք Առյուծին հիշեցնել, թե որքան լավն են:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները եսասեր են, սիրում են գովասանք լսել, սիրված և ուշադրության կենտրոնում լինել: Հաճախ գովասանքի խոսքեր ասեք Առյուծներին:
Լավագույնը նվիրեք Առյուծին:
Առյուծի համար նվեր ընտրելն, իսկապես հեշտ չէ. նրանք սիրում են լավ և որակյալ իրեր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նվիրեք միայն այն, ինչի կարիքը նրանք իսկապես ունեն:
Առյուծի ազնվությունն ու ուղիղությունը որպես անձանական վիրավորանք մի ընկալեք:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ունեն իրենց կարծիքը, չեն ամաչում և չեն վախենում արտահատել այն, նույնիսկ եթե բացասական կարծիք ունեն:

Ռոմանտիկ եղեք:
Առյուծները սիրում են ուշադրության կենտրոնում լինել, երբ շրջապատված են ռոմանտիկայով: Առյուծին ստիպեք իրեն յուրահատուկ զգալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս շրջապատված լինել ջերմությամբ:
Առյուծները հավատարիմ և նվիրված են մարդկանց, ում հետ մտերիմ հարաբերություններ ունեն:
Երբեք չեն հրաժարվում պարտականությունների կատարումից: Նույնը վերաբերում է զուգընկերոջը. եթե Առյուծն ընտրել է ձեզ, դժվար թե այլ մեկին փնտրի: Նա միայն ձեզ հետ կլինի, եթե հենց ձեզ է ընտրել:
Փորձեք Առյուծին չխանդել երկրպագուների պատճառով:
Առյուծներն ազնիվ են, հավատարիմ ընտրյալին, բայց նաև խարիզմատիկ են, ինչը նշանակում է, որ որպես կանոն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին շատ մարդիկ են շրջապատում:
Հետաքրքիր եղեք, դժվար հասանելի:
Առյուծները հավատարիմ են զուգընկերոջը, նույնը սպասում են նրանից, բայց զուգընկերը պետք է հետաքրքիր լինի և ոչ հեշտ հասանելի:



























