Այժմ խոշոր քաղաքներում անշարժ գույքն արժե մեծ գումար և միջին թաղամասում թեկուզ երկու սենյականոց տուն գնելու համար ձեզ հարկավոր է մեծ գումար:
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե որքան գումար է անհրաժեշտ բազմասենյակ բնակարան գնելու համար` ինչ–որ տեղ կենտրոնում: Պարզվում է, որ ոչ միայն բնակարան գնելը, այլև բնակարան վարձելը մեծ ծախսեր է պահանջում։
Օրինակ` պատմական Սանկտ Պետերբուրգում գտնվող բնակարանն ամսական արժե 1.600 միլիոն ռուբլի: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ առանձնատուն պետք է լինի: Կարծում եմ, ո՛չ. Դե ուրեմն նայեք։

Սանկտ Պետերբուրգի ամենաթանկ բնակարանը գտնվում է Բոլշայա Պուշկարսկայա փողոցում՝ Պետերոպավլովյան ամրոցի հարևանությամբ:


Բնակարանն ունի յոթ սենյակ, ավելի ճիշտ` յոթ հսկայական դահլիճ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր ձևերով է զարդարված, տարբեր գույներով, բայց այն շարունակում է պահպանել բարոկկոյի ոգին, որը միշտ համարվել է արիստոկրատ և գեղագիտական:


Միայն բարձրաստիճան պաշտոնյաները, խոշոր բիզնեսմենները և համաշխարհային աստղերը կարող են իրենց թույլ տալ այդ բնակարանը, քանի որ մեկ ամսվա վարձը բավականին շատ է։

Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես են մաքրում այս տունը:
Հավանաբար, մաքրուհին չի հասցնի նույնիսկ ամբողջ օրվա ընթացքում: Կցանկանայի՞ք ապրել նման տանը:





























