Դադարեք այսպես անել. այս աղջկա օրինակը դաս կլինի բոլորի համար

Զգուշացնում ենք 2 մեծ սխալների մասին, որոնք գործում են աղջիկները ողջ աշխարհում:

1. Սեղմում են բշտիկները

2. Չեն լվանում դիմահարդարման վրձինն ու սպունգը

Հենց այս 2 սխալներն է թույլ տվել մեր պատմության հերոսուհի Քեթի Ռայթը:

Դադարեք այսպես անել. այս աղջկա օրինակը դաս կլինի բոլորի համար

Իսկ ամենը սկսվեց ինչպես բոլորի մոտ՝ բշտիկ առաջացավ և աղջիկն առանց մտածելու այն սեղմեց ու միանգամից դիմահարդարվեց:

Հաջորդ առավոտյան նույն տեղում առաջացավ ավելի մեծ բշտիկ, և Քեթին կրկնեց նույն գործընթացը: Բայց օրվա վերջում աղջկա դեմքն այտուցվեց ու նա ստիպված եղավ անհապաղ հիվանդանոց տեղափոխվել:

Դադարեք այսպես անել. այս աղջկա օրինակը դաս կլինի բոլորի համար

Բժիշկներն ասացին, որ Քեթիի մոտ ստաֆիլոկոկկային վարակ է, և եթե նա անմիջապես բժշկի չդիմեր, ապա հնարավոր է կորցներ տեսողությունը, կամ էլ ավելի վատ՝ մանրէները կարող էին հասնել ուղեղին:

Դադարեք այսպես անել. այս աղջկա օրինակը դաս կլինի բոլորի համար

Բազմաթիվ հետազոտումներից հետո բժիշկները պարզեցին, թե ինչ եղանակով են մանրէները հասել աղջկա օրգանիզմ. պարզվում է նա չէր լվանում դիմահարդարման վրձիններն ու սպունգը, ինչի համար էլ վարձահատույց եղավ:

Պետք է հետևել առողջությանը և չգործել այս 2 սխալները: