Ներկայացնում ենք մի քանի օգտակար հնարք, որոնք կհեշտացնեն մաքրությունը:
1. Փայլող ծորակներ


Թղթե սրբիչը թրջիր քացախի մեջ և փաթաթիր ծորակի վրա 30-40 րոպեով: Հետո անձեռոցիկի վրա մի քիչ մանկական օճառ քսիր և փայլեցրու մակերևույթը:
2. ժանգից հեշտությամբ ազատվելու միջոց

Վերցրու մի կտոր կիտրոն, վրան աղ արա և քսիր ժանգոտ մասերին:
3. Ազատվիր օդափոխության վանդակների վրայի փոշուց

Մեղրամոմով սրբելը կօգնի նվազեցնել փոշու կուտակումը:
4. Սպիտակափայլ վաննա

Վաննայի մեջ տաք ջուր լցրու և երկու բաժին թթվածնային սպիտակեցուցիչ լուծիր: Թող ամբողջ գիշեր մնա:
5. Մաքուր գրանիտե սեղան

Խառնիր 2 բաժակ ջուր, մի քանի կաթիլ հեղուկ օճառ և 50 մլ սպիրտ: Խառնուրդով սրբիր գրանիտե սեղանները:
6. Մաքուր սալիկներ

Սովորական կերակրի սոդան ամենաարդյունավետ միջոցն է սալիկների մաքրման համար:
7. Միկրոալիքային վառարանը՝ ինչպես նոր

Ջրի և կիտրոնի կտորի խառնուրդը 5 րոպեով թող միացված միկրոալիքային վառարանի մեջ:
8. Գազօջախի մաքրում

Ջրի, սոդայի և մի քանի կաթիլ ջրածնի պերօքսիդի խառնուրդը հրաշալի միջոց է գազօջախի վրայի դժվար մաքրվող հետքերը վերացնելու համար: Խառնուրդը թող 5-10 րոպե, հետո սրբիր սրբիչով:
9. Կտրտելու համար փայտե և պլաստիկե տախտակներ

Փայտե տախտակին թարմություն տալու համար պետք է մակերևույթը մի կտոր կիտրոնով տրորել:
Պրոցեդուրայից առաջ տախտակի վրա աղ քսելու դեպքում կազատվես բծերից:

Պլաստիկե հին տախտակների տեսքը լավացնելու համար բավական է այն մեկ ժամով քլորակրի մեջ դնել:
10. Մաքուր շերտավարագույրներ

Ունելիի վրա խոնավ կտոր գցիր և սրբիր շերտավարագույրները, փոշին կմաքրվի:
11. Սուրճի ոչ մի հետք բաժակների վրա

Ցիտրուսային մրգերի մի քիչ աղ արած կեղևը հրաշալիորեն մաքում է բաժակի վրայի թեյի և սուրճի հետքերը:
12. Մաքուր կաթսաներ և թավաներ

Թավան քացախով եռացնելու, հետո այն սոդայով մաքրելու դեպքում այն կփայլի ինչպես նորը:
Կա կաթսաների և թավաների մաքրման ևս մեկ պարզ միջոց:

Կաթսայի վրա աղ քսիր հետո լավ սրբիր կարտոֆիլով:
Լվա ջրով, չորացրու, մի քիչ յուղ լցրու և մարմանդ կրակի վրա թող 30 րոպե:



























