Ինչպես պարզել թաքնված տեսախցիկների առկայությունը հասարակական վայրերում

Մեր օրերում շատ են խոսում այն մասին, որ մարդկանց անձնական կյանք են ներխուժում գաղտնալսման, հետևելու և այլ լրտեսական միջոցներով:

Այս վարկածը ճիշտ է:

Օրինակ՝ 2012 թ. Omni 5-աստղային հյուրանոցում տեսախցիկ հայտնաբերեցին լոգարանում:

Բայց հյուրանոցի համարները միակ տեղը չեն, որտեղ ձեզ կարող են հետևել:

Որոշ մարդիկ նշում են, որ խանութում հագուստ փորձելիս զգացել են, որ իրենց կարծես հետևում են:

Ամեն դեպքում ավելի լավ է ստուգել և վստահ լինել, որ տարածքում տեսախցիկներ չկան:

Ինչպես ստուգել տեսախցիկների առկայությունը

Ինչպես պարզել թաքնված տեսախցիկների առկայությունը հասարակական վայրերում

Ձեր բջջային հեռախոսով ինչ-որ մեկին զանգահարեք:

Եթե զանգի սպասման ընթացքում սարքը սկսի ձայներ ու կտտոցներ հանել, նշանակում է՝ օտար էլեկտրամագնիսական դաշտ կա:

Թաքնված տեսախցիկների անլար դետեկտոր գնեք:

Հատուկ սարք է, որը ձեզ կօգնի իմանալ՝ արդյոք տարածքում տեսախցիկներ կան:

Լույսն անջատեք ու նայեք՝ արդյոք ինչ-որ տեղ կանաչ կամ կարմիր փոքր լույսեր չկան:

Արդիական է հյուրանոցների համար:

Ինչպես պարզել թաքնված տեսախցիկների առկայությունը հասարակական վայրերում

Ստուգեք՝ արդյոք կահույքը և պատերը փոքր անցքեր ունեն:

Տարածված տեղերը, որտեղ կարելի է թաքնված տեսախցիկ գտնել, գրքերն են, ծխի դետեկտորները, սեղանի վրա դրված բույսերը, անձեռոցիկի տուփը, վարդակները:

Ձեռքի էլեկտրական լապտերով լույսն անջատեք, հայելիներն ուսումնասիրեք:

Ամենից հաճախ դա վերաբերում է անսովոր տեղերում կախված հայելիներին:

Մեծ հայելիների համար, որոնք կարող են քողարկել տեսախցիկի ճակատային մասը, բնորոշ է բարակ հայելային շերտը:

Դեմքով սեղմվեք հայելուն և փորձեք տեսնել՝ ինչ կա հայելու հետևում: