1978 թ. հասարակ մեքսիկական ընտանիքում ծնվեց յուրահատուկ տղա:
Նրա մազերը չափազանց խիտ էին և ժամանակի ընթացքում սկսեցին պատել ողջ մարմինը:
Հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ Լարի Գոմեսն ի ծնե տառապում է ընդհանրացված հիպերտրիխոզով :
Գենետիկական այդ խանգարումն առաջացնում է խիտ մազակալում մարմնի բոլոր հատվածներում :
Եթե Լարին լույս աշխարհ գար XIX դարում, ապա նրա վրա, անկասկած, ուշադրություն կդարձներ շոումեն Ֆինեաս Բարնումը, ով ղեկավարում էր ոչ ստանդարտ արտաքինով մարդկանց կրկեսը:
Կրկեսում նշված հիվանդությամբ տառապող մի տղա ևս կար՝ Ֆյոդոր Եվտիշևը:
Կրկեսում կհայտնվեր նաև Լարի Գոմեսը, ում անվանում են «գայլ-մարդ» :

Խիտ մազածածկույթով ապրելն այնքան էլ հեշտ չէր, սակայն տղամարդն իր արտաքինն օգտագործում էր կարիերայում վերելքների հասնելու համար: Այսպես, Լարին սկսեց նվաճել Հոլիվուդը:
29 տարեկանից նա սկսեց նկարահանվել ֆիլմերում ու սերիալներում:
42 տարեկան հասակում յուրօրինակ արտաքինով դերասանն արդեն նկարահանվել էր 3 սերիալում և 6 ֆիլմում, որոնցից 2-ը մեծ հաջողությունների էին հասել:
Ռեժիսորները Լարիի մեջ ստեղծագործական ունակություններ էին նկատում:

Մանկուց տղան մտածել է, թե ինչպես կարող է ինքնարտահայտվել արվեստի ոլորտում:
Սկսել է զբաղվել ակրոբատիկայով, իսկ մեծանալով՝ աշխատանքի է անցել կրկեսում:
Սակայն նրա վրա ուշադրություն չէին դարձնում հակառակ սեռի ներկայացուցիչները և վախենում էին նրանից:
Հոլիվուդում դեբյուտային դերից հետո Գոմեսին, սակայն, շրջապատեցին երկրպագուհիները:
Ավելի ուշ նա ամուսնացավ Նադին անունով մի աղջկա հետ, ում հետ նկարահանվել էր «Շոու Ռիփլի. ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ» սերիալում:
Կանանց շրջանում նման հաջողությունը Լարին բացատրում է նրանով, որ աղջիկներն իր մեջ տեսնում են առավել ուժեղ տղամարդու՝ մեծ քանակությամբ մազերի շնորհիվ :

Գենետիկական նման խանգարում հանդիպում է բավականին հազվադեպ:
Մոլորակի վրա հիպերտրիխոզով տառապում է շուրջ 100 մարդ:
Նույն մուտացիան ունեն Հնդկաստանի Սանգլի գյուղից այս քույրերը:
Եվ եթե Լարին համակերպվել է իր արտաքնի հետ և այն օգտագործում է հօգուտ իրեն, ապա քույրերը հիպերտրիխոզը ժառանգել են հորից և մշտապես պայքարում են մազերի դեմ:
Նրանք վստահ են, որ իրենց համար հեշտ չի լինելու ամուսին գտնելը, այդ իսկ պատճառով անդադար մազահեռացում են կատարում:



























