Դժվար թե ինչ–որ մեկի համար դա գաղտնիք լինի, բայց դե… Տղամարդկանց անտեսելը երբեմն օգտակար է։ Եվ ահա 4 պատճառ, թե ինչու է պետք դա անել։
Հետաքրքրությունն եք այրում
Սա է տղամարդկանց բնույթը: Նրանք սիրում են հասնել և ձանձրանում են, երբ ստանում են: Անտեսելը լավ միջոց է նրան ցույց տալու համար, որ նա ձեզ մինչև վերջ չի հասել։

Նա սկսում է կարոտել ձեզ
Նույնիսկ մի քանի օրվա սիրող տղամարդկանց համար կարճատև բաժանումը ստիպում է կարոտել: Դժվար է կարոտել այն մարդուն, ով «միշտ ձեռքի տակ է»: Մի եղիր այդպիսին, թող նա գնահատի այն ժամանակը, որը նա ծախսում է քեզ հետ։
Նա հասկանում է, որ դուք ունեք ձեր սեփական հետաքրքրություներն ու կյանքը
Տղամարդիկ գնահատում են այն կանանց, ովքեր ունեն իրենց կյանքը: Թող ամսվա ընթացքում մի քանի ազատ երեկո ունենաք, երբ չեք կարողանում ժամանակ հատկացնել տղամարդուն, քանի որ զբաղված եք ձեր կարևոր գործերով:

Դուք հասկացնում եք նրան, որ նա կարող է կորցնել ձեզ
Այն, ինչ մենք ունենք, չենք պահպանում… Ժամանակավորապես անհետանալով նրա կյանքից, դուք հնարավորություն եք տալիս նրան զգալու, թե որքան ձանձրալի կլինի նրա կյանքը առանց ձեզ:



























