Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր գաղտնիքը, որը նա, հավանաբար, երբեք չի կիսվի ոչ մեկի հետ։
Խոյեր
Նրանք ինքնավստահ են երևում, բայց իրականում անընդհատ տանջվում են կասկածներից: Բացի այդ, նրանք անընդհատ քննադատում են իրենց` համարելով, որ իրենք բավականաչափ կատարյալ չեն։
Ցուլ
Նրանք վախենում են ցանկացած փոփոխությունից, քանի որ վախենում են իրենց համար անհայտ և անսովոր բաներից:
Երկվորյակներ
Նրանք միշտ թաքցնում են իրենց վատ տրամադրությունն ու տխրությունը, քանի որ ուզում են ծայրաստիճան երջանիկ և գոհ մարդու տպավորություն թողնել:
Խեցգետիններ
Նրանք երբեք լիովին չեն վստահում իրենց շրջապատող մարդկանց։
Առյուծ
Նրանք ցանկանում են, որ շրջապատն օրվա 24 ժամը իրենց կարիքն ունենան, քանի որ հենց դրա շնորհիվ են իրենց ավելի ուժեղ և վստահ զգում։
Կույս
Նրանք ուրիշների հավանություն են սպասում այն հարցերում, ինչ անում են և ինչով զբաղվում են կյանքում: Չնայած նրանք երբեք չեն ընդունի դա։
Կշեռք
Նրանք չեն կարողանում և չգիտեն ինչպես «ոչ» ասել ուրիշներին:
Կարիճ
Նրանք տանջվում են ձախողման վախից։
Աղեղնավոր
Նրանք տառապում են այլ մարդկանց եսասիրությունից, բայց ձևացնում են, որ ամեն ինչ կարգին է։
Այծեղջյուր
Նրանք կասկածում են իրենց իսկ արժեքին և անընդհատ հետաքրքրվում են, թե արդյո՞ք նրանք բավականաչափ լավն են
Ջրհոս
Նրանք գաղտնի վախենում են, որ մարդիկ իրականում չեն ընդունում նրանց այնպիսին, ինչպիսին կան։
Ձկներ
Փոխանակ լուծելու կոնֆլիկտային իրավիճակները և ընդհանուր լեզու գտնելու այն մարդկանց հետ, որոնց հետ թյուրիմացություն կա, նրանք գերադասում են խուսափել խնդիրներից:



























