13-ամյա աշակերտուհին Կրասնոյարսկից արդեն առաջին ամիսը չէ, որ շարունակում է մնալ ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում:
Սկզբում Դաշան սկանդալ առաջացրեց, ոչ միայն բացահայտելով հղիության փաստը, այլև ասաց, որ իր երեխայի հայրը 10–ամյա տղա է` Վանյան, որի հետ նրանք երկար ժամանակ ընկերներ են եղել:

Այնուամենայնիվ, այս փաստը առաջին հերթին մեծ կասկածներ առաջացրեց բժիշկների շրջանում, որոնք հաստատեցին, որ դա ֆիզիոլոգիայի տեսանկյունից պարզապես անհնար է:
Ավելի ուշ պարզվեց, որ իրականում երեխայի հայրը դպրոցի 15–ամյա աշակերտ է, որտեղ աղջիկը սովորում է:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Դաշան (որն արդեն 14 տարեկան է) բարեհաջող կերպով ունեցել է առողջ աղջիկ:
Խնդիրներից խուսափելու համար երիտասարդ մայրը նախօրոք տեղափոխվել էր հիվանդանոց, աղջիկը ծնվել է նախատեսվածից 1,5 ամիս առաջ, բայց ամեն ինչ անցել է առանց լուրջ բարդությունների:

Դաշան անվանեց իր դստերը Կարոլինա: Չնայած «սկանդալային» անցյալին ՝ աշակերտուհին իրեն պահում է որպես օրինակելի մայր, երեխային անվանում է «մայրիկի երջանկություն» և ասում, որ այս թանկագին փոքրիկը ամբողջովին շրջել է իր ամբողջ կյանքը»:





























