Հասկանալու համար, որ նա հիասթափվել է և ցանկանում է հեռանալ, բավականին հեշտ է, եթե լավ եք նշաններ կարդում։
Ահա 5 նշան, որ նա դադարել է սիրել և այլևս չի ցանկանում լինել ձեր կողքին:
Դուք սկսել եք քիչ ժամանակ անցկացնել միասին
…նրա նախաձեռնությամբ: Անձի կողքին չլինելու, նրան չտեսնելու, նրա հետ չապրելու ու պահեր չվերապրելու ցանկությունն առաջին ազդանշանն է, որ զգացմունքները փոխվել են:

Դուք գրեթե չեք խոսում միմյանց հետ
Հետո գալիս է զրույցների բացակայությունը: Եթե այն ամենը, ինչի մասին դուք խոսում եք, առօրյա կյանքն է, և այն էլ հազվադեպ, ապա, ամենայն հավանականությամբ, նա ձեզ նախկինի պես չի վերաբերվում։
Դուք չեք դիպչում միմյանց
Անձի հետ լինելու, նրա հետ խոսելու, նրան դիպչելու, նրան համբուրելու և գրկելու ցանկությունը սիրո նորմալ նշաններ են: Եթե դա այդպես չէ, ապա սեր չկա։

Նա դադարել է խանդել ձեզ
Խանդը վախի նշան է (նաև անինքնավստահության): Տղամարդը խանդում է, քանի որ վախենում է, որ ինչ–որ մեկը` ավելի լավը, քան դուք, ձեր սրտում տեղ կզբաղեցնի: Եթե այս վախն ամբողջությամբ անհետանում է, ապա այստեղ այլևս անելիք չկա:
Ձեզ հետ նա նյարդային է դառնում
Հոգեբանները կարծում են, որ գրգռվածությունը զգացմունքների սառնության հիմնական ազդանշաններից մեկն է: Ճշտ է, երբեմն դա կապված է սթրեսի և կյանքի դժվարությունների հետ, բայց ավելի հաճախ ՝ դա հարաբերություններից հոգնածության նշան է:



























