Հիանալի լուսանկարներ ստանալու համար հարկավոր չէ պրոֆեսիոնալ մոդել լինել: Լավ ֆոտոշարքի համար անհրաժեշտ է ընդամենը երկու բան. Հմուտ լուսանկարիչ և ձեր նվազագույն գիտելիքները, թե ինչպես ճիշտ և ձեռնտու նկարվել:
ՖՈՏՈՇԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԵՐԸ
Կանգնեք կողքով լուսանկարչին, մի փոքր բարձրացրեք ձեր ուսը և իջեցրեք ձեր կզակը: Հիանալի անկյուն սլացիկ երևալու համար

Նստեք բազմոցին, թուլացեք, մեջքով հենվեք: Անբռնազբոսիկ նկար սենյակի ներսի համար

Բաց դիրք: Կարող եք նաև փոքր-ինչ հենվել պատին

Լիցքաթափված, ոչ ֆորմալ նստած դիրք

Այս դիրքը հարմար է ամբողջ հասակով նկարահանման համար: Թույլ է տալիս ցուցադրել կազմվածքը։

Այս դիրքը նույնպես կատարելապես շեշտում է կազմվածքի արժանիքները, տեսողականորեն սլացիկ է դարձնում, թույլ տալիս խուսափել կրկնվող կադրերից: Ավելի լավ է հայացքը թեքեք մի կողմ

Դիրք ձեռքերը ներքև: Հիշեք, որ ձեր ձեռքերը պետք է ամբողջովին թուլանան: Պետք չէ կծկված տեսք ունենալ

Ենթադրվում է, որ կրծքավանդակի վրա խաչած ձեռքերով դիրքը վանող ազդեցություն է ստեղծում: Այնուամենայնիվ, ֆոտոխցիկի առջևում այս դիրքը արժե փորձել, բայց փորձեք նաև բաց ժպտալ:

Նաև ամբողջ հասակով դիրքի օրինակ` ձեռքերով ներքև: Հիանալի է քաղաքում կամ լողափում նկարվելու համար

Պառկած դիրք` բազմոցի վրա, խոտի վրա կամ լողափում: Խաչված ոտքերը ստեղծում են հանգստի և խաղային ազդեցություն:

Եթե երկար, գեղեցիկ մազերի տեր եք, ապա անպայման դրանք ներառեք աշխատանքի մեջ։ Թող քամին խաղա ձեր գանգուրների հետ

Բեմական արվեստի լուսանկարչության համար կատարյալ դիրք։ Ցանկալի տեսողական էֆեկտի հասնելու համար փոխեք ձեռքերի և ոտքերի դիրքը

Այս դիրքը հիանալի է շեշտում ձեր փխրուն ուրվագիծը

Կանացի դիրքի ևս մեկ օրինակ` ամբողջ հասակով նկարվելու համար

Հիանալի դիրք լողափում, բազմոցին կամ քաղաքում սցենարի նկարահանման համար

Կանգնեք մեջքով լուսանկարչին և մի փոքր շրջեք ձեր մարմինը հետ` ուղղակիորեն նայելով օբյեկտիվին: Թուլացրեք ձեր ստորին ծնոտը, որպեսզի շատ կենտրոնացած չերևաք

Կադրերում անկյունային գծերի հատումը միշտ ամենալավ ազդեցությունն է ունենում արդյունքի վրա. Նման լուսանկարները հետաքրքիր և աշխույժ են երևում:

Միշտ հաջող դիրք: Հավասարապես հարմար է տարբեր վայրերի համար: Շեշտը դրվում է աչքերի վրա, հետևաբար, նախքան տեսախցիկը նայելը, մտավոր պատկերացրեք որոշակի պատկեր: Ինչպիսի՞ տեսք կունենաք այսօր. Կատու- կին, թե՞ միամիտ աղջիկ:

Այս դիրքը նույնպես նրանցից է, որի արդյունքը կախված կլինի կերպարի մատուցումից

Պատկերացրեք ձեզ Աֆրոդիտա, որը ծովի փրփուրներից է դուրս գալիս ափ: Պահեք ձեր դեմքն ու կրծքավանդակը արևի տակ և վայելեք լուսանկարման գործընթացը

Նկարահանումների ընթացքում դուք կարող եք փոփոխել այս դիրքերը, ձեռքերի, ոտքերի դիրքը, գլխի թեքումը … Առանձնահատուկ նշանակություն ունի և արտահայտչություն է հաղորդում լուսանկարներին այն հայացքը, որը դուք կուղղեք տեսախցիկին։



























