Երբ Ջորջիա Հյուզի քաշը հասավ 165 կգ–ի, նա դադարեց իր քաշը ստուգել և այլևս չցանկացավ իմանալ, թե ինչպես է կողքից նայվում:
Այս քաշի պատճառը դարձան թմրամիջոցների, արագ սննդի և վնասակարի հանդեպ սերը։

Ջորջիան նախաճաշում և ճաշում էր Մակդակում, իսկ ընթրիքի համար նա նույնիսկ ավելի ճարպոտ բաներ էր պատրաստում և ուտում էր այնքան ժամանակ, մինչև դժվարանար շնչել։
Եվ այսպես, մի օր նա չկարողացավ դուրս գալ անկողնուց` առանց հոր օգնության և հասկացավ, որ ժամանակն է ինչ–որ բան փոխել իր կյանքում: Ջորջիան օգնության համար դիմեց հիպոթերապևտ Ֆիլ Քոլինսին:

Սկզբում թերապևտը ստեղծեց Ջորջիայի սիրած ուտեստների ցանկը, որից հետո սկսեց համոզել նրան, որ այս ամբողջ սնունդի համը հիշեցնում է լորձ: Եվ ահա, 18 սեանսից հետո աղջիկը կշռում է 65 կգ և չի պատրաստվում կանգ առնել։

Ջորջիան այժմ առողջ ապրելակերպ է վարում և նույնիսկ չի ցանկանում փորձել արագ սնունդ, առանց որի նախկինում չէր կարողանում ապրել:




























