Այս 3 բաներն անում է այն տղամարդը, ով իրականում քեզ չի սիրում

Լինում են դեպքեր, երբ նույնիսկ երկարատև հարաբերություններից հետո տղամարդը դեռևս լիովին վստահ չէ իր զգացմունքներին:

Սովորաբար, նման կասկածը հուշում է, որ նա պարզապես սիրահարված չէ: Եթե մեկ տարի տևած հարաբերությունների ընթացքում նա չի կողմնորոշել, ապա այո, ամենայն հավանականությամբ, սա սեր չէ: Եվ ահա 3 բան, որոնք նրան մատնում են գլխովին։

Նա չի քննարկում ձեր հետ համատեղ ապագան

Խոսքը նույնիսկ ամուսնության և երեխաների մասին չէ, այլ այն ամենասովորական բաների մասին է, ինչպիսին է արձակուրդը, համատեղ մեքենա գնելը կամ այլ քաղաք տեղափոխվելը:

Նա այնքան անվստահ է, որ սիրում է և ուզում է, որ դու նրա կողքին լինես, որ գերադասում է ընդհանրապես ոչ մի ապագա չպլանավորել քեզ հետ:

Այս 3 բաներն անում է այն տղամարդը, ով իրականում քեզ չի սիրում

Չի ծանոթացնում ընկերների և ընտանիքի հետ

Սա աղջկա հանդեպ անլուրջ վերաբերմունքի նշան է: Եթե հարաբերությունների մի ամբողջ տարվա ընթացքում նա ձեզ չի ծանոթացրել ընկերների հետ, ապա դա պատշաճ հիմք է կասկածելու մտադրությունների լրջությանը: Նույնը վերաբերում է հարազատներին:

Հարազատների հետ ծանոթությունը մոտալուտ ամուսնության նշան չէ, դա զգացմունքների հարցում վստահության նշան է: Նա վստահ է, որ սիրում է և կլինի ձեր կողքին, ուստի, առանց հետին մտքերի, ձեզ տանում է ծանոթացնելու ընկերների, քույրերի, եղբայրների և ծնողների հետ։

Այս 3 բաներն անում է այն տղամարդը, ով իրականում քեզ չի սիրում

Եվ վերջապես գլխավորը` չի խոսում իր զգացմունքների մասին

Տղամարդիկ սովորաբար դժվարանում են ընդհանուր առմամբ խոսել իրենց զգացմունքների մասին, իսկ ստել դրանց մասին` առավել ևս… Եթե նա անհարմար ժպտում է «սիրում» եմ արտահայտության ժամանակ, կամ քնքշանքին պատասխանում է անփույթ նկատողություններով:

Հասկանո՞ւմ եք, բանը խոսքերի մեջ չէ, այլ այն, թե ինչպես է նա արձագանքում ձեր զգացմունքներին: Եթե նա չի արձագանքում, ապա, ամենայն հավանականությամբ, նա պարզապես սիրահարված չէ:

Այս 3 բաներն անում է այն տղամարդը, ով իրականում քեզ չի սիրում