Դուք հավանաբար լսել եք բազմաթիվ պատմություններ՝ խիստ դիետաների կամ տանջալից մարզումների միջոցով քաշը կորցնելու մասին։
Բայց մեր պատմության հերոսուհին դա արեց միայն ինքնաներշնչաքի ուժով:
Կարծես ֆանտաստիկա լի՞նի: Այնուամենայնիվ, դա փաստ է։

38–ամյա Հեթեր Ջոնսը խորը ընկճախտի մեջ էր այն բանից հետո, երբ ամուսինը մահացավ քաղցկեղից: Կինը սփոփանք գտավ միայն սննդի մեջ:
Նա հիշում է, որ ուտում և քնում էր, որպեսզի ինչ–որ կերպ բթացնի կորստի ցավը: Նա նույնիսկ սկսեց մտածել կյանքից հեռանալու մասին:
Եվս մեկ անգամ բռնելով իրեն այս մտքի վրա, Հեդը որոշեց, որ ինչ–որ բան պետք է փոխել:

Հեդը գտավ բոլորովին անսովոր տեխնիկա: Նա օգտագործեց կետային մերսում` սովի մեղմացման համար, ինչպես նաև փորձում էր պատկերացնել, թե ինչպիսի տեսք ունի նա նիհար կազմվածքով:
Գուցե ինքնաներշնչանքն աշխատեց, բայց … Հեդը իսկապես սկսեց նիհարել: Ավելին, նա այլևս սննդին այնպես չէր ձգտում, ինչպես նախկինում։

9 ամիս անց կինը վերածվեց իսկական սլացիկ գեղեցկուհու: Նրան հաջողվեց վերակենդանացնել իր հետաքրքրությունը կյանքի նկատմամբ և վերադառնալ սիրված գործին` որպես լուսանկարիչ:
Հեդը խոստովանում է, որ այժմ հավատում է, որ գլխավոր խնդիրները մեր գլխում են, և դրանք հաղթահարելով՝ կարող ենք հաղթահարել աշխարհում ամեն ինչ:




























