Ուիթնին և Թոմաս Դինը միասին են բավականին երկար ժամանակ:
Զույգը գեղեցիկ որդի ուներ և նրանք երազում էին դստեր մասին:
Եվ այ քեզ հրաշք, զույգը սպասում է երկվորյակ դուստրերի:
Այնուամենայնիվ, երբ աղջիկները ծնվեցին, ծնողները վախեցան, նրանք մտածում էին, որ մի երեխան ալբինոս է:
Չէ որ նրա քույրը սևամորթ էր։

Այնուամենայնիվ, բժիշկները հանգստացրեցին ծնողներին: Թեկուզ սա հազվադեպ է լինում, բայց պատահում է:
Աղջիկները տարաձվային երկվորյակներ են:
Մեկը մայրիկի նման է ծնվել` սպիտակամաշկ, իսկ երկրորդը` աֆրոամերիկացի հայրիկի պես:
Չնայած դրան, երկու աղջիկներն էլ բացարձակապես առողջ են։


Այժմ փոքրիկներն արդեն 4 տարեկան են, նրանք մեծանում են երջանիկ և աշխույժ։
Չնայած այն հանգամանքին, որ աղջիկները երկվորյակներ են, բնավորությամբ նրանք բոլորովին տարբեր են:
Ձյունաճերմակ Կալանին իսկական սնդիկ է, իսկ նրա քույր Ջարանին` ինքնին հանգստություն:
Ի դեպ, Ուիթնիի և Թոմաս Դինի ընտանիքը համալրվել է մեկ որդիով ևս: Եվ հիմա աղջիկները դարձել են ավագ քույրեր։






























