Անհատականության տեսակը, որը սովորաբար կոչվում է INFJ, Կառլ Յունգը համարել է ամենահիանալին և հազվագյուտը։
Ինչպիսի՞ն է INFJ հապավումի վերլուծումը։ Պարզ` ինտրովերտ, ինտուիտիվ, զգայուն և կարեկցող: Եվ եթե ձեր մեջ գտնեք 4 կամ ավելի բնավորության գծեր, որոնք մենք հավաքել ենք այս հոդվածում, ապա, ամենայն հավանականությամբ, վերաբերում եք դրանց:
Այսպիսով, նման մարդիկ…
1. Միշտ փորձում են կենտրոնանալ միայն այն բաների վրա, որոնք կարևոր են, չեն ծախսում ժամանակ և էներգիա ամեն ինչի վրա: Եվ նրանք միշտ գիտեն, թե ինչպես կարելի է նորից կանգնել ոտքերի վրա, նույնիսկ եթե ճակատագիրը նրանց ծնկի է բերել։
2. Նրանք միշտ պատրաստ են քրտնաջան աշխատել իրենց նպատակներին հասնելու համար, քանի որ նրանք գիտեն, որ երջանկության և հաջողության հասնելու կարճ ուղիներ չկան: Այո, նրանք գիտեն ինչպես հանգստանալ, բայց նրանք երբեք չեն ծուլանում և չեն հետաձգում մինչև վաղը այն, ինչ պետք է արվի այսօր:
3. Երբ ինչ-որ բան սխալ է գնում, և նրանք ելք են փնտրում (իսկ երբեմն նույնիսկ, երբ թվում է, թե ամեն ինչ կարգին է), այդպիսի մարդիկ միշտ վստահում են իրենց ինտուիցիային: Նրանք լսում են իրենց սրտի ձայնին և ավելի հաճախ դա միայն նրանց օգուտ է բերում։
4. Նման մարդիկ չեն հավատում, որ իրենց անպայման պետք են շատ ընկերներ և ծանոթներ` նշանակալի կամ երջանիկ լինելու համար: Նրանք միանգամայն գոհ են այն քիչ ընկերներից, որոնց ունեն: Փոխարենն այս ընկերներն իսկապես մտերիմ են իրենց:
5. Նման մարդիկ հաճախ էմպատ են: Նրանք իսկապես կարողանում են զգալ ուրիշների բոլոր ցավերն ու բացասական հույզերը, քանի որ դրանք ընկալում են դա այնպես, ինչպես մյուս մարդիկ ընկալում են գույները կամ հոտը: Ի դեպ, սա է այն պատճառներից մեկը, որ նրանք նախընտրում են իրենց ազատ ժամանակը միայնակ անցկացնել կամ ընտրյալ մի քանի ընկերների հետ։ Դա նրանց հնարավորություն է տալիս հանգստանալ և վերականգնել իրենց ուժերը:
6. Նրանց կարեկցանքը, ինտուիցիան և այլ սրված զգացողությունները նրանց լավ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչ է կատարվում շրջապատի մարդկանց մտքում: Նրանք միշտ կարող են հասկանալ, երբ ինչ-որ մեկը փորձի ստել նրանց, կամ երբ ինչ-որ մեկը ազնիվ է նրանց հետ։
7. Սրանք հենց այն մարդիկ են, ովքեր ի վիճակի են բոլոր գույներով պատկերացնել մի աշխարհ, որը տարբերվում է այն կյանքից, որում մենք ենք ապրում: Նրանց թվում կան բազմաթիվ գրողներ և նկարիչներ: Սրանք մարդիկ են, ովքեր չեն վախենում մտածել սահմանից դուրս և իրենց գաղափարները կյանքի կոչել։
8. Նման մարդիկ չեն ձգտում առաջնորդ լինել, բայց եթե այդպիսի պատասխանատվությունն այնուամենայնիվ ընկնում է նրանց ուսերին, նրանք միշտ առջևից են գնում և իրենց օրինակով ոգեշնչում են իրենց առաջնորդած մարդկանց:
9. Այս մարդիկ հավատում են, որ թղթի վրա փոխանցված միտքը դառնում է ավելին, քան պարզապես միտքը։ Հետևաբար, նրանք հաճախ դառնում են գրողներ: Քանի որ նրանք նախընտրում են իրենց ազատ ժամանակը միայնակ անցկացնել, նրանց համար դա դառնում է լավագույն միջոցը` ուրիշներին տեղեկացնելու, թե ինչ են նրանք զգում։
10. Նման մարդկանց խնդիրները չեն կանգնեցնում: Ձեռքերն իջեցնելու և խուճապի մատնվելու փոխարեն՝ նրանք իրենց կամքը բռունցք են դարձնում և սկսում իրավիճակից ելք փնտրել:



























