Պատահում է, որ դուք հանդիպում եք տղամարդուն և ամեն ինչ լավ է ընթանում այնքան ժամանակ, մինչև որ հասկանում եք, որ նա օրինական կին ունի:
Եթե սիրուհի լինելը ձեզ պլանների մեջ չի մտնում, ապա միայն կզղջաք, որ ժամանակ եք ծախսել ձեր սիրելիի վրա։
Ժամանակն է նրան հանել ջրի երես, քանի դեռ չեք հիասթափվել։
1. Նա մատնեմատին մատանու հետք ունի

Իհարկե, ժամանակակից տղամարդիկ հազվադեպ են կրում հարսանեկան մատանին և ընդհանրապես, կարող են ապրել քաղաքացիական ամուսնության մեջ, բայց միևնույն է, աջ ձեռքին նայել արժե: Եթե մատանու երկարատև կրումից հետո հազիվ նկատելի հետք եք նկատում, ապա պետք է իմանաք, որ ձեր սիրելին խաբում է ձեզ:
2. Նա հաճախ է բաց թողնում զանգերը
Բոլոր ամուսնացածներն են «վառվում» դրա վրա: Կողակցից զանգ բաց թողնելը մահվան նման է: Նկատե՞լ եք, որ ձեր տղամարդը հեռախոսը դնում է հակառակ` անջատելով զանգի ձայնը և թաքցնում է ձեզանից, թե ով է իրեն զանգում: Հակիրճ ասում է.» «Ես զբաղված եմ: Կզանգեմ քեզ ավելի ուշ»։ Դուրս է թռչում «ծխելու», որ պատասխա՞նի: Մի կասկածեք, դուք նրա միակը չեք։
3. Նա չի կանչում իր տուն

Մտածում եք, թե ինչո՞ւ եք միշտ հանդիպում ձեզ տանը, հյուրանոցային սենյակներում կամ նրա ընկերների մոտ: Փորձեք այցելել նրան: Ամենայն հավանականությամբ, տղամարդը միանգամից կգտնի բազում պատճառներ և արդարացումներ, թե ինչու է դա անհնար։
Սա ևս մեկ ազդանշան է, որ նա մաքուր չէ, և դուք պետք է մտածեք: Իհարկե, կան այնպիսինները, ովքեր կնոջ բացակայության ժամանակ իրենց սիրուհիներին տուն են կանչում` չմոռանալով թաքցնել նրա բոլոր այն իրերը, որոնք կարող են իրենց աչքի ընկնել: Եվ սիրուց կուրացած տիկնայք կարծում են, թե իրենց սիրելիները միայնակ են, բայց դա այդպես չէ:
4. Դուք որոշակի ժամանակի եք հանդիպում

Երազում եք հանգստյան օրերը և երեկոները անցկացնել ձեր սիրելիի հետ, բայց նա միշտ զբաղված է և հանդիպման է կանչում միայն աշխատանքային օրերի՞ն կամ օրվա ընթացքո՞ւմ, եթե աշխատանքը թույլ է տալիս նրան: Դուք հազվադե՞պ եք տեսնում իրար, քանի որ նա անելիքներ շատ ունի: Շաբաթը մի քանի անգամ հապճեպ և արա՞գ: Այո, նա ամուսնացած է։
Հավատացեք, սիրահարված և փոխհարաբերություններով հետաքրքրված տղամարդը կցանկանա որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել իր ընկերուհու հետ և քնել նրա հետ գրկախառնված: Եթե ոչ, մի հավատացեք նրա արդարացումներին:
5. Նա ինքն է զանգում, և ժամանակացույցով

Մի մարդ, ով թաքցնելու բան ունի, ամենայն հավանականությամբ չի տա ձեզ իր հեռախոսահամարը: Կամ երեկոյան անհասանելի կլինի:
Երեկոյան չի՞ արձագանքում նույնիսկ Viber–ում կամ WhatsApp–ում: Նա ասում է, որ շուտ է գնացել քնելու և չի լսե՞լ, կամ մոռացե՞լ էր հեռախոսը մեքենայի մեջ: Հավատացեք ինձ, նա չի բաժանվում դրանից նույնիսկ զուգարանում, այլ պարզապես ստում է ձեզ: Ի դեպ, փորձեք պարզել, թե ինչպես եք գրանցված նրա հեռախոսահամարների ցանկում: Եթե անուն–ազգանունով, ապա պետք է զգուշանաք։
6. Նա շատ գաղտնապահ է

Եթե կարծում եք, որ տղամարդը ինչ–որ բան է թաքցնում ձեզանից, ապա ինտուիցիան դժվար թե ձեզ խաբի։ Դուք չգիտե՞ք, թե որտեղ է ձեր ընտրյալը ապրում, աշխատում և հանգստանում, իսկ նա չի՞ շտապում պատմել ձեզ այդ մասին: Տղամարդը ձեզ չի՞ ծանոթացնում իր հարազատների և ընկերների հետ: Պարզ է դառնում, թե ինչու։
Նա կա՛մ ինչ–որ բան թաքցնում է ձեզանից, կա՛մ թաքցնում է ձեզ ինչ–որ մեկից: Արդյունքում, ձեր ուղեկիցի մասին գրեթե ոչինչ չգիտեք, և դա կասկածելի է: Արդարացված կասկածներ:
7. Նա դեմ է համատեղ լուսանկարներին

Համատեղ լուսանկարը, հատկապես սոցիալական ցանցերում, ապացույց է և լուրջ: Սա սկանդալի առիթ է, դավաճանության և դրան հաջորդած ամուսնալուծության ապացույց: Ամուսնացած տղամարդիկ, ովքեր սիրուհի ունեն, վախենում են վեճերից և բաժանումից, ինչպես կրակից: Նրանք չեն պատրաստվում փչացնել հարաբերությունները իրենց կանանց հետ և բաժանվել: Այնպես որ, եթե ձեր սիրելին կտրականապես հրաժարվում է ձեզ հետ լուսանկարվելուց` միգուցե նա ինչ–որ բան է թաքցնում, բայց, իհարկե, նա դա չի խոստովանի ձեզ:



























