Կաթնաշոռով թխվածքաբլիթ «Քաղցր կյանք». Թխում եմ ամեն շաբաթ

Բաղադրիչներ.

  • 200 գր.հատիկավոր կաթնաշոռ
  • 100 գր. կարագ
  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակ.

Կաթնաշոռը, սառը կարագը և ալյուրը խառնել և վերածել խմորի: Խմորից գունդ պատրաստեք և մեկ ժամ սառեցրեք։

Այնուհետև դուրս հանեք խմորը և ալյուրոտ մակերևույթի վրա բացեք (4 մմ):

Կտրեք շրջանակներ 6–7 սմ տրամագծով, կարելի բաժակով։

Շաքարավազը լցնել ամանի մեջ և խմորը թաթախել դրա մեջ, այնուհետև շրջանակը ծալել կեսով ( շաքարավազը
ներսից): Կիսալուսինը նորից ծալեք կիսով և նորից թաթախեք շաքարավազի մեջ` վերին մասում:

Բլիթները տեղադրում ենք տապակի վրա, որը ծածկված է յուղաթղթով, 2 սմ հեռավորությամբ։

Թխել 190°– ում, 20 րոպե։

Բարի ախորժակ

Կիսվել սոց․ ցանցերում