1. Դուք ձեզ ապահով կզգաք

Եվ ոչ այն պատճառով, որ նա քեզ կպաշտպանի վտանգից փողոցի մութ անկյունում: Այլ որ պարզապես նրա կողքին դուք հանգիստ եք: Ճիշտ տղամարդու հետ դուք ապահով կլինեք ամեն իմաստով` հուզական, հոգևոր, սեռական:
2. Դուք կզգաք, որ նա լսում է ձեզ

Նա կլսի ձեզ և իսկապես կխոսի ձեզ հետ: Նա կհիշի ձեր նախկին ասածը, այնպես որ դուք անպայման կհասկանաք, թե ինչն է կարևոր նրա համար` ձեր բոլոր խոսակցություններով։
3. Դուք կզգաք նրա հարգանքը

Ձեր կարծիքը կարևոր կլինի նրա համար: Նա կհարգի ձեր մարմինն ու ձեր միտքը։
4. Դուք կզգաք, որ նա գնահատում է ձեզ

Նա ձեզ չի ընդունի որպես պարտական անձ: Նա կջանա, որ դուք իմանաք, թե որքան երախտապարտ է ձեզ իր կյանքում։
5. Դուք կզգաք նրա աջակցությունը

Նա կաջակցի ձեր նպատակներին, երազանքներին և երբեք չի անտեսի ձեզ համար կարևորը: Նա երջանիկ է, որ ձեզ երջանիկ է տեսնում, երբ ինչ–որ բանի հասնում եք, քանի որ կօգնի ձեզ նպատակին հասնելու համար։
6. Դուք ոգեշնչվածություն կզգաք

Լավագույն սերը ստիպում է ձեզ ցանկանալ ավելի լավը լինել: Լավագույն մարդիկ, լավագույն ընկերներ, լավագույն երեխաները ձեր ծնողների համար: Եթե նա ձեզ համար ճիշտ անձնավորություն է, նա ձեզ ոգեշնչում է, որ միշտ աճեք և ավելի լավը դառնաք:
7. Դուք կզգաք, որ իր հետ հարմարավետ է

Դուք կարող եք լիովին ինքներդ դուք լինել: Երբեք չեք ցանկանա ձևացնել, որպեսզի տպավորություն թողնեք նրա վրա։
8. Դուք երջանկություն կզգաք

Ոչ ոք անընդհատ երջանիկ չի լինում, բայց նրա հետ ամեն ինչ շատ հեշտ է և պայծառ: Նրա հետ կյանքը հաստատ ավելի լավ կլինի, քան առանց նրա:
9. Դուք ձեզ սիրված կզգաք

Ամեն ինչ նույնքան պարզ է, որքան հնչում է: Դուք սիրում եք նրան, նա սիրում է ձեզ, և կասկած չունեք, թե նա ինչ է զգում է ձեր հանդեպ։



























