Երբ բրիտանացի 28–ամյա Նատաշա Գենտը ուլտրաձայնային հետազոտություն կատարեց հղիության 20–րդ շաբաթում, նախ բժիշկները, հետո նաև նա նկարում տեսան շատ անսովոր մի բան:
Խորհրդակցելուց հետո նրանք որոշեցին, որ դա մազերն են, և, ամենայն հավանականությամբ, երեխան չի ծնվի ճաղատ:
Բայց երբ մայրը ծննդաբերությունից հետո տեսավ իր դստերը, իրականությունը գերազանցեց նույնիսկ իր ամենահամարձակ սպասումները։

Երեխան ոչ միայն «մազեր» ուներ, այլև իսկական մազածածկույթ: Երկար և խիտ: Նման երեխաները շատ հազվագյուտ են: Այսպիսին է երեխան 4 ամսեկանում։
Միթե՞ նա հրաշք չէ: Հոլլին փողոցում անընդհատ ուշադրություն է գրավում, և նրա ծնողները չեն կարողանում հագենալ աղջկանով։
Ճիշտ է, կան նաև դժվարություններ: Քանի որ նորածինները չեն կարող թաց գլխով մնալ, Հոլլին ստիպված է վարսահարդարիչով չորացնել նրա մազերը: Իսկ նա ամեն անգամ փորձում է բռնել բերանով տաք օդը։

Երևի շատ զվարճալի է: Անձամբ ինձ համար Հոլին շատ քաղցրիկ է։ Այնուամենայնիվ, բնությունն իսկական հրաշագործ է:



























