Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աղանդերի բաղադրատոմսը, որի հետ յուրաքանչյուր թեյախմություն կդառնա անմոռանալի:
Ռուլետն աներևակայելի համեղ է և հեշտ է պատրաստել։
Ես այս բաղադրատոմսը համարում եմ անփոխարինելի, եթե ուզում եք ինչ–որ քաղցր բան, բայց անհանգստանում եք ձեր կազմվածքի պահպանության համար: Ռուլետը պատրաստվում է ընդամենը 15 րոպեի ընթացքում, և նույնիսկ անփորձ տնային տնտեսուհին կարող է այն փորձել։
Ռուլետի համար հարկավոր է.
- 300 գր. կորիզով խուրմա
- 100 գր.մանրացված ընկույզ
- 100 գր. թխվածքաբլիթներ («Հոբելյանական» կամ դրա նման այլ)
- 360 գր. մածուցիկ կաթնաշոռ
- 1 ճաշի գդալ գդալ կակաոյի փոշի
- 1 ճաշի գդալ եռացրած ջուր
- 70 գր. կարագ
- վանիլին – դանակի ծայրով
- 2 ճաշի գդալ շաքարի փոշի
Միջուկի համար հարկավոր է կաթնաշոռը խառնել փափուկ կարագի հետ, փոշի շաքարի և վանիլինի հետ: Նուրբ և համասեռ զանգված ստանալու համար այն հարեք բլենդերով: Պատրաստի լցոնը դնում ենք մի կողմ։
Հիմա անցնենք խուրմաներին: Նրանցից հեռացնում ենք կորիզը, եթե խուրման չոր է, ապա դրանք 15 րոպե դրեք եռացրած ջրի մեջ: Ուղարկուն ենք բլենդերի ամանի մեջ: Այնտեղ ենք լցնում նաև ընկույզը, բլիթները, կակաոն և ջուրը։ Ամեն ինչ վերածում ենք միատարր զանգվածի։
Սեղանի վրա փռում ենք կերակրի պոլիէթիլենը և դրա վրա տարածում ենք ստացված զանգվածը: Թաց ձեռքերով ձևավորում ենք ուղղանկյուն` մոտ 0,5-1 սմ հաստությամբ: Քսում ենք կաթնաշոռի հիմքով լցոնը:
Օգտագործելով կպչուն ցելոֆանը` մենք ձևավորում ենք մեր ռուլետը և այն գիշերվա ընթացքում թողնում սառնարանում: Առավոտյան, ցանկության դեպքում, ռուլետը կարելի է զարդարել հալած շոկոլադով, կակաոով կամ կոկոսի փաթիլներով։







