Չժան Ցզե անունով տղան ապրում է Չինաստանի Սիչուան քաղաքում: Երբ նա չորս տարեկան էր, երեխային ախտորոշեցին լուրջ հիվանդություն. Չժանը կորցնում էր վերահսկողությունը մկանների վրա: Շուտով Ցզեն կորցրեց ինքնուրույն քայլելու հնարավորությունը։

Սակայն դա չխանգարեց, որ տղան դպրոցական դառնա: Արդեն վեց տարի է, ինչ Չժանի ընկեր և համադասարանցի Սյու Բինյանը նրան տարում է դասերի մեջքի վրա, նաև դպրոցում տեղաշարժում է մի դասարանից մյուսը: Նա նրա հետ բարձրանում և իջնում է աստիճաններով։

Բացի այդ, Բինյանը ընկերոջը զուգարան է տանում, օգնում է նրան դպրոցական ճաշարանում: Ընկերները միշտ միասին են կատարում իրենց տնային առաջադրանքները: Այս ամենը պահանջում է նվիրվածություն, համբերություն և համառություն:
Սյուն կատակով իրեն անվանում է Չժանի «ձեռնափայտ»: Նրան դուր է գալիս օգնել ընկերոջը: Նա խոստովանում է, որ դասընկերոջը կրելը նրա համար ամենևին էլ դժվար չէ: «Ես կշռում եմ 40 կիլոգրամ, իսկ Չժանգը` 25։

Երեխաների ուսուցիչները զարմացած են Բինյանի պատասխանատվությունից: Քանի որ տարվա ցանկացած եղանակին նա տանում է իր ընկերոջը դպրոց։ Ավելին, հենց Սյուն էր, որ Չժանգին առաջարկեց իր օգնությունն առաջին դասարանից սկսած։
Ցզեն նույնիսկ չգիտի, թե ինչպես շնորհակալություն հայտնի ընկերոջը: «Սյուն իմ լավագույն ընկերն է: Նա ինձ համար շատ բան է արել: Ես անսահման շնորհակալ եմ նրան` իր հոգածության համար»։

Ինքը` Սյուն ասում է, որ ապագայում ինքը ցանկանում է ունենալ այնպիսի մասնագիտություն, որ կարողանա շրջապատին և հասարակությանն օգնի։



























