Նկատե՞լ եք, որ որոշ աղջիկներ երկրպագուների պակաս չունեն, իսկ մյուսները պարզապես երկրպագուներ չունեն:
Աղջիկների երկրորդ տիպը, երբեմն նույնիսկ ավելի գրավիչ է երևում, քան առաջինը:
Աղջիկները կարող են լինել գեղեցիկ, ճաշակով հագնված, հոգ տանել իրենց մասին, բայց միևնույնն է նրանք մնում են միայնակ:
Ինչո՞ւ
1.
Գուցե այն պատճառով, որ նրանք նյութական հարստությունը դասում են ամեն ինչից վեր:
Այս արժեքային համակարգը մեծ մասամբ վանում է տղամարդկանց, ովքեր լրջորեն են տրամադրված հարաբերություններին:
2.
Երեկույթները, ծննդյան օրերը, կորպորատիվ երեկույթներն իրենցից ենթադրում են թունդ խմիչքներ, բայց որոշ աղջիկներ ընդհանրապես սահմաններ չեն ճանաչում և խմում են իրենց կորցնելու աստիճան:
Տղամարդիկ, մեծամասնության համոզմամբ, «եթե նա չի կարողանում զվարճանալ առանց հարբելու, ապա դա հստակ նշան է, որ ավելի լավ է լուրջ հարաբերություններ չսկսել նրա հետ»:
3.
Գռեհիկ աղջիկներ և աղջիկներ, որոնք չափազանց մեծ նշանակություն են տալիս իրենց արտաքինին:
Տղամարդկանց հաճելի է իրենց կողքին տեսնել գեղեցիկ, խնամված կին, բայց երբ այդպիսի կինն իր գլխում բացի հագուստից և կոսմետիկայից ոչինչ չունի, դա արդեն տղամարդու համար խնդիր է:
Նա այնքան էլ շահագրգռված չէ վերնաշապիկների մասին խոսելու։
4.
Երկրորդ ծայրահեղություն: Կանայք, ովքեր ընդհանրապես չեն հետևում իրենց արտաքին տեսքին:
Խոսքն ավելորդ կիլոգրամների և դիմահարդարման բացակայության մասին չէ, այլ տղամարդուն դուր գալ չցանկանալու մասին է: Գեղեցիկ և գրավիչ լինել չցանկանալու մասին։
Շատ կանայք համոզված են, որ տղամարդիկ պետք է սիրեն իրենց ցանկացած տեսքով, և ինչ–որ իմաստով նրանք ճիշտ են, բայց դուք չեք կարող «օրը 24 ժամ» մի տեսակ լինել։
5.
Անինքնավստահ կին: Անինքնավստահությունն արտահայտվելու է նաև անկողնում: Արդյունքում, սիրելի կինը վախենում է շարժվել, վախենում է փորձերից:
Հարաբերություններում ինտիմ բաղադրիչը շատ կարևոր է, և անբավարարվածությունը հաճախ դավաճանությունների և ընտանեկան տրոհումների պատճառ է դառնում: Սովորեք վստահ լինել:



























