Բաղադրությունը.
- Ձու — 2 հատ
- Մայոնեզ — 3 ճաշի գդալ
- Ալյուր — 3 ճաշի գդալ
- Երշիկ — 150 գրամ
- Սոխ — 1/2 կտոր
- Լոլիկ — 1 հատ
- Պանիր — 200 գրամ
- Կանաչիներ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Ձուն խառնել մայոնեզով և ալյուրով: Լավ խառնել։ Խմորը լցնել տապակի մեջ:
Շարում ենք լցոնը` երշիկ, սոխ, լոլիկ, պանիր: Ցանկության դեպքում կարող եք լցնել կանաչի։ Թխել պիցցան 200 աստիճանով մոտ 10-15 րոպե` մինչ պանրի հալվելը։
Բարի ախորժակ։







