Նա չի խնդրի ձեզ մնալ, քանի որ սովորել է կախված չլինել ուրիշներից: Նա գիտի, որ ինքը կարող է ինքնուրույն հաղթահարել իր խնդիրները: Ավելին, մարդիկ «կապույտ ուղղաթիռով կախարդներ չեն», որ կարողանան թռչել գալ առաջին կանչով և ամեն ինչ շտկել երկու րոպեում։
Նա չի խնդրելու ձեզ մնալ, քանի որ նա ձեզանից կախված չէ և իր հոգու մեջ չի լրացրել դատարկությունը: Նա իսկապես սիրել է ձեզ։
Նա չի խնդրելու ձեզ մնալ, քանի որ շրջապատված է լավ մարդկանցով, ովքեր դժվար պահերին չեն թողնի նրան: Նրանց պետք չէ որևէ բան խնդրել, քանի որ նրանք իսկապես սիրում են նրան` միայն նրա համար, որ նա կա։ Եվ նա հասկանում է, որ այս կյանքում արժե պայքարել այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են պայքարել նրա համար։
Նա սեր է ուզում: Սիրելիի աջակցությունն ու խնամքը նրա համար կարևոր են: Նա պատրաստ է փոխարենը հարյուր անգամ ավելին տալ, բայց պատրաստ չէ ժամանակ վատնել մեկի վրա, ում վրա չի կարելի հույս դնել:
Նա չի խնդրի ձեզ մնալ, քանի որ գնահատում է իրեն։
Նա չի խնդրի ձեզ մնալ, քանի որ հոգու խորքում հասկանում է. Բաց թողնելը երբեմն լավագույն լուծումն է:
Նա չի խնդրի ձեզ մնալ, քանի որ երջանիկ հարաբերությունները միշտ երկկողմանի փողոց են: Եվ նույնիսկ եթե նա ավելի շատ է սիրում, միևնույնն է կգիտակցի, որ եթե մնաք, դուք ավելի մեծ ցավ եք պատճառելու: Հետևաբար նա լուռ հետևում է ձեր հեռանալուն։ Նույնիսկ եթե դա կոտրում է նրա սիրտը։
Նա չի խնդրի ձեզ մնալ…



























