Մեզանից յուրաքանչյուրը երազում է բնակվել ինչ-որ մեկուսացված, գեղատեսիլ վայրում, միայն քչերն են իրականացնում այս երազանքը, քանի որ հեշտ չէ հրաժարվել կյանքի սովորական դարձած ձևից։ 2017 թվականին Նիկն ու Լիլա Հորվիցը այնքան տպավորված էին Արևմտյան Վիրջինիայի լանդշաֆտներով, որ մնացին այնտեղ ապրելու։
Նիկը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, նրա ստեղծագործական բնույթը հեշտությամբ հրաժեշտ տվեց բետոնե ջունգլիներին, հարցը միայն այն էր, թե որտեղ ապրել: Եվ զույգը ընտրեց բավականին կրեատիվ տարբերակ ՝ կառուցելով տուն հին պատուհանի շրջանակներից։

Նիկն ու Լիլան չէին կարող մեծ գումարներ ծախսել, ուստի նրանք հարցին պրակտիկ և ստեղծագործորեն մոտեցան։ Նրանք իրենց ընկերներից գնեցին պատուհանի հին շրջանակներ` գրեթե կոպեկներով։

Ամուսիններն ամեն ինչի վրա ծախսեցին մոտ 500 դոլար: Իսկ ընկերները, չնայած համարում էին նրանց խենթեր, այնուամենայիվ օգնեցին շինարարության հարցում: Զույգն այսպիսի աջակցությամբ մեկուկես ամսվա ընթացքում իրականացրեց իր երազանքը։

Տան ներսում ներկառուցված է վառարան, որի վրա կարող են պատրաստել և որը նաև ծառայում է որպես սենյակը տաքացնելու միջոց։ Հիմնական խնդիրն այն էր, որ գիշերը սարսափելի էր, բայց Նիկը լուծեց այս խնդիրը՝ ձեռք բերելով երկու շուն:

Գիշերները երիտասարդները մի քանի լամպ և մոմ են վառում, և հեռվից տունը կարծես ինչ-որ հեքիաթային վայր լինի։ Իրենք էլ վստահ են, որ ավելի լավ տեղ ապրելու և ստեղծագործական ոգեշնչման համար չեն էլ գտնի։

Նիկը ասում է, որ տունը հեշտությամբ կարող է դիմակայել ցրտին` մինչև մինուս 10 աստիճանին: Նրանք էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարում, ունեն բավականաչափ ցերեկային լույս, և ոչ մի խոսք կոյուղու համակարգի մասին։

Ահա մի տեսանյութ նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից նայել այս ստեղծագործությանը։
Տունը, անկեղծ ասած, առանձնապես հուսալի տեսք չունի, բայց ասենք մի քանի շաբաթով արձակուրդ գնալու համար հիանալի գաղափար է: Չնայած անհնար է չգովաբանել ամուսիններին ինքնատիպության համար, և, ինչպես ասում են, սիրելիի հետ նույնիսկ խրճիթն է դրախտ։



























