Դուք չեք կարող դիմակայել նրանց հմայքին, բայց միևնույն է, փորձեք գոնե ժամանակ առ ժամանակ դուրս գալ այս քաղցր խորխորատից՝ քննադատական վերլուծության ենթարկելով տեղի ունեցածը` հանուն ձեր բարօրության։
Երկվորյակներ
Մի հավատացեք նրանց և ոչ մի բառին կամ գոնե մոտեցեք այն ամենին, ինչ ասում են նրանք, մեծ զգուշությամբ։ Երկվորյակները հաճախ իսկապես հավատում են իրենց մտադրությունների անկեղծությանը, բայց խնդիրն այն է, որ նրանց կարծիքները շատ հաճախակի են փոխվում: Իսկ դուք չեք կարող հետևել այս արագ հոսքին:
Խեցգետին
Այս նշանի տակ ծնված անձը հստակ գիտի, թե ինչ է պետք ասել, համեմելով իր խոսքերը հույզերի բավականին մեծ քանակությամբ: Խեցգետինները սիրում են ստանալ իրենց ուզածը, և չկա մի բան, ինչին նրանք չեն գնա` իրենց նպատակին հասնելու համար: Կարևոր չէ, թե որքանով է իրական կամ վերացական այդ նպատակը: Խեցգետինները բառերի մանիպուլյացիայի և…արցունքների բացարձակ վարպետ են։
Առյուծ
Առյուծը եսակենտրոն է և, հետևաբար, համոզված է, որ իր շրջապատի բոլորի ցանկությունները համընկնում են իր սեփականի հետ: Հետևաբար, նա կփորձի շահարկել այլ մարդկանց` փորձելով ստիպել նրանց անել բացառապես միայն այն, ինչ նրան օգուտ կբերի: Դա անելու համար Առյուծը ձեզ բոլոր հնարավոր և անհնար եղանակներով կհամոզի, որ մնացած բոլոր խաղերը ոչինչ չարժեն։
Ջրհոս
Ջրհոսը սիրում է նայել նրան, թե ինչպես են այլ մարդիկ սիրահարվում նրան: Եվ հենց որ նա ստանում է իր ուզածը, նա անմիջապես սառչում է, սկսում է ձանձրանալ և նոր բան փնտրել: Իսկ եթե նա նկատում է, որ դուք ինքներդ եք կորցնում հետաքրքրությունը, ապա նա կսկսի գործածել մանիպուլյացիայի բոլոր լծակները` ձեզ վերադարձնելու “ճշմարիտ ուղի”։



























