Ուսուցիչը մի անգամ աշակերտներին հարցրեց – Ինչո՞ւ են մարդիկ վեճերում բարձրացնում իրենց ձայնը:
«Նրանք հավանաբար կորցնում են իրենց հանգստությունը», – ենթադրեցին ուսանողները։
«Բայց ինչո՞ւ բարձրացնել ձայնը, եթե երկրորդ մարդը քո կողքին է»: – հարցրեց ուսուցիչը։
Ուսանողները տարակուսանքով ցնցեցին իրենց ուսերը: Դա երբեք նրանց մտքով չէր անցել։
Այնուհետև ուսուցիչն ասաց – Երբ մարդիկ վիճում են և դժգոհությունն ավելանում է նրանց միջև, նրանց սրտերը հեռանում են: Իսկ դրա հետ միասին հեռանում են նաև նրանց հոգիները։ Իրար լսելու համար նրանք պետք է բարձրացնեն իրենց ձայնը: Եվ որքան ուժեղ է նրանց վրդովմունքը և զայրույթը, այնքան ավելի բարձր ձայնով են գոռում: Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարված են: Նրանք չեն բարձրացնում իրենց ձայնը, այլ շատ հանգիստ են խոսում: Նրանց սրտերը շատ մոտ են, և նրանց միջև հեռավորությունը գրեթե ամբողջությամբ ջնջվում է:
– Իսկ ի՞նչ է պատահում, երբ սերն է ղեկավարում մարդկանց: – հարցրեց Ուսուցիչը: «Նրանք նույնիսկ չեն խոսում, պարզապես շշնջում են»: Իսկ երբեմն բառեր պետք չեն` նրանց աչքերը խոսում են ամեն ինչի մասին:
Մի մոռացեք, որ վեճերը ձեզ միմյանցից հեռացնում են, և բարձր տոնով արտասանված բառերը շատ անգամ են մեծացնում այդ հեռավորությունը: Մի չարաշահեք այն, քանի որ կգա այն օրը, երբ ձեր միջև եղած հեռավորությունն այնքան կմեծանա, որ հետադարձ ճանապարհ չես գտնի:



























