Հարավային Կորեան, ինչպես Ճապոնիան, կարծես թե ապրում է ոչ թե 2020 թվականում, այլ 3020–ում։
Նույնիսկ կորոնավիրուսի համաճարակը չի կարող կանգնեցնել Արևելյան Ասիայի երկրների բնակիչներին տեխնոլոգիական գլուխգործոցներ ստեղծելու համար:
Օրինակ՝ Սեուլում կարողացել են «սանձել ջրային տարերքը»։
Հարավային Կորեայի մայրաքաղաքի կենտրոնում կարող եք տեսնել հսկայական ալիք, որը թաքնված է 90 մետր լայնությամբ և 20 մետր բարձրությամբ թափանցիկ լողավազանում:
Այն անընդհատ ալեկոծվում է: Թվում է, որ ալիքը պատրաստվում է դուրս թռչել և լցվել քաղաքի բնակիչների վրա:

Բայց իրականում այն իրական չէ: Սա անամորֆ պատրանք է:
Դիզայնը, որը կոչվում է Wave, ստեղծվել է d’strict–ի կողմից, որը մասնագիտանում է հետաքրքիր տեսողական բովանդակության մշակման, ստեղծման և տեղադրման մեջ:
Ինչպես նշվում է d’strict–ում, «Ալիքը» գովազդային արտադրանք չէ, պարզապես արվեստի գործ է, որով նրանք որոշեցին ուրախացնել Սեուլի ժողովրդին:
«Ես այնտեղ էի և տեսա դա կենդանի: Դա իսկապես հիանալի է, հատկապես գիշերը», «Ես կարող եմ հավերժ նայել դրան»,– ասում են սոցիալական ցանցերի օգտատերերը։







