Կանանց համար գեղեցկությունն իսկական պաշտամունք է: Նրանք ոչ մի ջանք ոչ մի փող, ոչ մի հնարավորություն չեն խնայում` գեղեցկությունը երկարաձգելու համար: Կնոջ համար կարևոր է իրեն զգալ գրավիչ, խնամված, հետևաբար գեղեցկության ընթացակարգերը նրանց ուղեկցում են կյանքում:
Եվ իհարկե, ժամանակի ընթացքում կանայք հոգնում են` անհարմար կոշիկներից, հագուստից, մշտական դիմահարդարումից և ոճավորումից: Եվ իրենց 50–60 տարեկանում նրանք վերջապես կարող են հանգստանալ:
Իսկապես, այս տարիքում կինն ապրում է իր համար, վայելում է ազատությունը: Նա հրաժարվում է բազմաթիվ սովորություններից և դա հեշտացնում է նրա կյանքը:
Կանայք դադարում են մտածել նորաձևության և ոճի մասին` նախընտրելով հագնել հարմարավետ հագուստ: Այն չպետք է կաշկանդի շարժումները և հաճելի լինի հպման համար:

Հասուն շրջանում դուք կարող եք հրաժարվել բազմաշերտ դիմահարդարումից և օգտագործել ամեն ինչ նվազագույնով: Դուք կարող եք ուղղակի շրթունքներն ու թարթիչները ներկել:

Մեծ կանայք ավելի հաճախ են հրաժարվում մոխրագույն մազերը ներկելուց: Եվ ոմանց մոխրագույն մազերը նույնիսկ սազում է, իսկ ոճային կտրվածքը միայն կգեղեցկացնի կնոջը։




























